040.0367.170403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2003 թվականի N 367-Ն
i
ԼՈՒԾԱՐՎԱԾ «ՀԱՅԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարված «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» դուստր ձեռնարկության գույքը մասնավորեցնել դասական աճուրդով` որպես մեկ ամբողջական միավոր:
2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 1000,0 հազար դրամ:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո տասնօրյա ժամկետում կնքել պայմանագիր:
4. Սահմանել, որ լուծարումից հետո գույքի պահառության համար չվճարված գումարները մեկամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման:
Գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարները և տուրքերը:
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ