Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ ԱՆԱ ...

 

 

040.0366.170403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2003 թվականի N 366-Ա

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 23-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շինարարություն, բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի պատմության թանգարանի շենքին կից անավարտ շինարարության կառույցը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հաշվեկշռային մեթոդով 86576 հազար դրամ գնահատված Երևանի պատմության թանգարանի շենքին կից անավարտ շինարարության կառույցը և Երևանի պատմության թանգարանի շենքը, ինչպես նաև դրանց կառուցման ու սպասարկման համար հատկացված հողատարածքը (քաղաք Երևան, Մեսրոպ Մաշտոցի 33 ա), ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Սպիտակ տնակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

(1-ին կետը փոփ. 05.06.03 թիվ 726-Ա որոշում)

2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա Երևանի պատմության թանգարանի շենքի, նրան կից անավարտ շինարարության կառույցի, թանգարանի շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողատարածքի գինը` 147000 հազար դրամ:

i

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին «Սպիտակ տնակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` հետևյալ պայմաններով`

ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարը պայմանագրի կնքման պահից մեկ տարվա ընթացքում «Սպիտակ տնակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ի սեփականություն է հանձնում Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանի շենքը, նրան կից անավարտ շինարարության կառույցը և թանգարանի շենքի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողատարածքը.

բ) պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման, գույքագրման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 726-Ա որոշում)

4. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր մինչև սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետի ավարտը:

i

5. Վճարումները կատարել պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի մայիսի 1-ը, այդ թվում` յուրաքանչյուր ամիս հավասար մասերով` Հայաստանի Հանրապետության արժույթով:

(5-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 726-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2003
N 366-Ա
Որոշում