Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.04.2003  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0040.090403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2003 թվականի N 40-Ն

 

i

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար ձևավորված նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունը ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը (Հավելված 1):

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2003 թվականի

մարտի 12-ի թիվ 40-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով նախաձեռնող խմբի ցուցակներում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ճշտվում է նախաձեռնող խմբի ցուցակում ստորագրությունների փաստացի քանակի տաս տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Նշված տաս տոկոսը կազմող ստորագրությունների համարները որոշվում են վիճակահանությամբ:

2. Յուրաքանչյուր նախաձեռնող խմբի ցուցակի օրինականությունն ստուգելու համար անց է կացվում առանձին վիճակահանություն:

Վիճակահանություն անցկացնելու նպատակով` սույն կարգին համապատասխան վիճակահանության արկղում դրվում են նախաձեռնող խմբի ցուցակում ընդգրկված քաղաքացիների ստորագրությունների թվին հավասար, իրար հաջորդող համարներ: Արկղից հանվում են դրա պարունակության ընդհանուր թվի տաս տոկոսին համարժեք թվով համարներ: Վիճակահանությամբ հանված թվերի համարներն ամրագրվում են հանձնաժողովի արձանագրությամբ:

Ցուցակից հանվում են վիճակահանությամբ ստացված համարների դիմաց լրացված քաղաքացիների տվյալները, ամրագրվում արձանագրությամբ և համարվում ստուգման ենթակա:

Եթե տվյալ քաղաքացու բացակայության պատճառով հնարավոր չէ նրա տվյալների փաստացի ստուգումը, ապա ենթակա է ստուգման այդ համարին նախորդող չստուգված համարը, իսկ նախորդող համարի բացակայության դեպքում` դրան նախորդող և չստուգված համարը: Նախորդող չստուգված համարների բացակայության դեպքում ստուգվում է հաջորդող, չստուգված համարը:

3. Ստուգման արդյունքում անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նաև այն քաղաքացիների ստորագրությունները, որոնց տվյալները ցուցակում սխալ են լրացված:

Ստուգման արդյունքում հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են ստորագրությունների համարներն ու քաղաքացու մասին տվյալները:

4. Ստորագրությունների ընդհանուր թվի 10 տոկոսում վավեր և անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն տարածվում է ստորագրությունների ընդհանուր թվի վրա` ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր և անվավեր ստորագրությունների քանակը:

5. Ընտրանքային ստուգումն իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմից կազմավորում է աշխատանքային խումբ (խմբեր):

6. Աշխատանքային խումբը, ստուգման արդյունքում հայտնաբերված կեղծիքների կամ անճշտությունների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է աշխատանքային խմբի անդամների կողմից: Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները սահմանված ժամկետում հանձնվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
12.03.2003
N 40-Ն
Որոշում