040.0329.100403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2003 թվականի N 329-Ա
i
«ՀՐԱԶԴԱՆՄԱՇ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՏԱՐՐԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի N 1682-Ա որոշման 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված`
ա) 111098 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 5 մասնաշենքի գույքը` «Հրազդանի մեքենաշինարար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 33329 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ) 148379 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 4 մասնաշենքի գույքը` «Լեստար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 44514 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
գ) 57707 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 2 մասնաշենքի և ՇՎԱ-ի վարչական շենքի գույքը` «Մակու Օղակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 17312 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
դ) 66657 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 9 մասնաշենքի գույքը` «Ատլանտ-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 19997 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
ե) 3647 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող թթվածնային արտադրամասի գույքը` «Սամռոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 4376 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
զ) 21623 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 6 մասնաշենքի գույքը` «Մանվել և Արմեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 6487 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
է) 147160 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 1 մասնաշենքի գույքը` «Գործիքապահ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 44148 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Սահմանել, որ`
2.1. սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վաճառքից ստացված գումարներն ընկերության կողմից ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունների մարմանը,
2.2. գույքային իրավունքների պետական գրանցման, գույքագրման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարումները կատարվում են գնորդների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
2.3. «Հրազդանի մեքենաշինարար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
ա) իրականացնել ներդրումներ` ըստ տարիների`
2003 թվականին` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2004 թվականին` 35000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2005 թվականին` 50000 ԱՄՆ-Ի դոլարին համարժեք դրամ.
բ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
2003 թվականին` 20 աշխատատեղ` 25000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2004 թվականին` 40 աշխատատեղ` 35000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2005 թվականին` 50 աշխատատեղ` 45000 դրամ ամսական միջին աշխատավարձով.
գ) վճարումներն իրականացնել երեք տարվա ընթացքում` հավասար մասերով, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում.
2.4. «Լեստար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
ա) իրականացնել ներդրումներ` ըստ տարիների`
2003 թվականին` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2004 թվականին` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2005 թվականին` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2006 թվականին` 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2007 թվականին` 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
2003 թվականին` 15 աշխատատեղ` 20000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2004 թվականին` 20 աշխատատեղ` 25000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2005 թվականին` 25 աշխատատեղ` 30000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2006 թվականին` 40 աշխատատեղ` 40000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2007 թվականին` 50 աշխատատեղ` 50000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
գ) վճարումներն իրականացնել հինգ տարվա ընթացքում` հավասար մասերով, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում.
2.5. «Մակու Օղակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
ա) իրականացնել ներդրումներ` ըստ տարիների`
2003 թվականին` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2004 թվականին` 30000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2005 թվականին` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
2003 թվականին` 20 աշխատատեղ` 25000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2004 թվականին` 30 աշխատատեղ` 35000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2005 թվականին` 40 աշխատատեղ` 45000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
գ) վճարումներն իրականացնել երեք տարվա ընթացքում` հավասար մասերով` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում.
2.6. «Ատլանտ-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
ա) իրականացնել ներդրումներ` ըստ տարիների`
2003 թվականին` 18000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2004 թվականին` 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2005 թվականին` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
2003 թվականին` 25 աշխատատեղ` 25000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2004 թվականին` 30 աշխատատեղ` 30000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2005 թվականին` 40 աշխատատեղ` 40000 դրամ ամսական միջին աշխատավարձով.
գ) վճարումներն իրականացնել երեք տարվա ընթացքում` հավասար մասերով, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում.
2.7. «Սամռոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
ա) իրականացնել ներդրումներ`
2003 թվականին` 12500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2004 թվականին` 6550 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2005 թվականին` 4600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
2003 թվականին` 20 աշխատատեղ` 25000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2004 թվականին` 25 աշխատատեղ` 35000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2005 թվականին` 30 աշխատատեղ` 45000 դրամ ամսական միջին աշխատավարձով.
գ) վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում.
2.8. «Մանվել և Արմեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
ա) իրականացնել ներդրումներ` ըստ տարիների`
2003 թվականին` 6500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2004 թվականին` 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
2003 թվականին` 6 աշխատատեղ` 20000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2004 թվականին` 12 աշխատատեղ` 25000 դրամ ամսական միջին աշխատավարձով.
գ) վճարումներն իրականացնել 2 տարվա ընթացքում` հավասար մասերով, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում.
2.9. «Գործիքապահ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնում է հետևյալ պարտավորությունները`
ա) իրականացնել ներդրումներ` ըստ տարիների`
2003 թվականին` 30000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2004 թվականին` 40000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2005 թվականին` 50000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
2003 թվականին` 80 աշխատատեղ` 70000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2004 թվականին 110 աշխատատեղ` 80000 դրամ ամսական միջին աշխատավարձով,
2005 թվականին` 120 աշխատատեղ` 110000 դրամ ամսական միջին աշխատավարձով.
գ) վճարումներն իրականացնել 1 տարվա ընթացքում` երկու վճարմամբ, հավասար մասերով` առաջին և չորրորդ եռամսյակներում:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` լիազորել`
ա) վերահսկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ գնորդների ստանձնած` սույն որոշման 2.3.-2.9.-րդ կետերում նշված պարտավորությունների կատարումը.
բ) գնորդների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ