Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏ ...

 

 

040.0285.030403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2003 թվականի N 285-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

ա) «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

Հայաստանի Հանրապետությունում կենսաբժշկական տեղեկատվության կուտակումը, կազմակերպումը, պահպանությունը և սպասարկումը,

բժշկության բնագավառի մատենագիտական, տեղեկատվական դաշտի ձևավորումը,

հանրապետության առողջապահական կառույցների գրադարաններին և ինֆորմացիոն կենտրոններին մեթոդական օգնության ցուցաբերումը,

միջգրադարանային բաժնույթի միջոցով հանրապետության բուժաշխատողներին տեղեկատվությամբ ապահովումը.

բ) «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

տվյալների փոխանցում,

գրադարանների և արխիվների գործունեություն,

տվյալների հիմնապահեստների (բազաներ) հետ կապված գործունեություն,

հետազոտություններ և մշակումներ հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառներում,

տպագրական նյութերի պատճենահանում,

համակարգչային դասընթացների և այլ վճարովի դասընթացների անցկացում,

փաստաթղթերի համակարգչային մշակման աշխատանքներ:

i

3. «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 25.01.08 թիվ 62-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տնօրինության` 10,0 միլիոն դրամ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

5. ՄԻնչև վերակազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշվի հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառվում են «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:

6. «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն կարգի համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի 05 ենթախմբի «01. Այլ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով սուբսիդավորում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

i

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն դրանում նախատեսելով դրույթ կազմակերպությանն ամրացված պետական գույքի վարձակալությունից ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսանալու մասին, ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

(7-րդ կետը փոփ. 25.01.08 թիվ 62-Ն որոշում)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2003
N 285-Ն
Որոշում