040.0275.310303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2003 թվականի N 275-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1996-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը «գույքը`» բառից հետո լրացնել «բացառությամբ Երևանի N 11 արհեստագործական ավագ դպրոցի» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի N 11 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խաղահրապարակները, լողավազանը, ֆուտբոլի դաշտը և ուսումնական շենքից 80 քառակուսի մետր տարածք` համատեղ անհատույց օգտագործման տրամադրել «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
(2-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 658-Ն որոշում)
3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 275-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազար դրամ)
.______________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2003 |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման |թվականի պետական բյուջեի|
|դասակարգման|հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի|մասին» ՀՀ օրենքի N 1 |
| |և դրանք իրականացնող մարմինների |հավելվածում |
| |անվանումները |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական |
|___________| |նշանով` ավելացվող |
|խում-|ենթա-| |գումարները) |
|բը |խում-| |_______________________|
| |բը | | տարի |
|_____|_____|__________________________________|_______________________|
| 04 | 05 |01. Արտադպրոցական ուսումնական գծով| |
| | |պետական պատվեր | |
| | |ՀՀ մշակույթի, երիտասարդության | (10852) |
| | |հարցերի և սպորտի նախարարություն | |
| | | | |
|_____|_____|__________________________________|_______________________|
| 04 | 05 |01. Արտադպրոցական ուսումնական գծով| |
| | |պետական պատվեր | |
| | |ՀՀ կրթության և գիտության | 10852 |
| | |նախարարություն | |
.______________________________________________________________________.