(ուժը կորցրել է 25.12.02 թիվ 787-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 534
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դատական փորձաքննությունների բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող մեթոդիկաների մշակման, համակարգման, մեթոդաբանական միասնականության ապահովման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիան վերակառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
i
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի կանոնադրությունը:
/փոփ. 03.12.96 թիվ 640 և 06.03.97 թիվ 58 որոշումներ/
4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին հատկացնել համապատասխան տարածք:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ: