Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐ ...

 

 

040.0238.200303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2003 թվականի N 238-Ն

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման 3.17-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կարիքների բավարարման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերին` համաձայն հավելվածի, դրանց հիման վրա կատարված գնումներն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնումներ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ձեռնպահ մնալ սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին սահմանված կարգով ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի N 21-Ն որոշումը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 13-ի N 238-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Պետական մարմնի |Պայմանագրի կնքած  |Պայմանագրի տարեթիվը,| Խախտման հիմքը   |

|անվանումը      |կազմակերպության   |ամիսը, ամսաթիվը և   |                 |

|               |անվանումը         |համարը              |                 |

|_______________|__________________|____________________|_________________|

|ՀՀ քաղաքացիական|Երևանի  պետական   |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|ծառայության    |համալսարան        |դեկտեմբերի 2-ի N 1  |ՀՀ օրենքի 18-րդ  |

|խորհուրդ       |                  |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Երևանի  պետական   |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |տնտեսագիտական     |դեկտեմբերի 2-ի N 1  |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |ինստիտուտ         |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Գյումրու          |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |Մ. Նալբանդյանի    |դեկտեմբերի 2-ի N 1  |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |անվան պետական     |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |մանկավարժական     |                    |                 |

|               |ինստիտուտ         |                    |                 |

|               |__________________|____________________|_________________|

|               |Հայկական          |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |գյուղատնտեսական   |դեկտեմբերի 2-ի N 1  |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |ակադեմիա          |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Գավառի պետական    |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |համալսարան        |դեկտեմբերի 2-ի N 01 |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |                  |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Հայ-ռուսական      |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |(սլավոնական)      |դեկտեմբերի 2-ի N 1  |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |համալսարան        |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |ՀՀ պետական        |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |կառավարման        |դեկտեմբերի 2-ի N 4/1|ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |ակադեմիա          |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Մենեջմենթի և  նոր |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |տեխնոլոգիաների    |դեկտեմբերի 2-ի      |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |եվրոպական         |N ՔԾ-01             |հոդվածի 3-րդ կետ |

|               |տարածաշրջանային   |                    |                 |

|               |ակադեմիա Կովկասում|                    |                 |

|               |հիմնադրման        |                    |                 |

|               |__________________|____________________|_________________|

|               |«Իմաստասեր        |2002 թվականի        |»Գնումների մասին»|

|               |Անանիա Շիրակացի»  |դեկտեմբերի 2-ի N 007|ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |համալսարան        |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |«Պրոգրես»         |2002 թվականի        |»Գնումների մասին»|

|               |համալսարան        |դեկտեմբերի 2-ի      |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |                  |N 0016              |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Լ. Քալաշյանի      |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |անվան հայկական    |դեկտեմբերի 2-ի N 08 |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |բաց համալսարան    |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Երևանի  մենեջմենթի|2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |համալսարան        |դեկտեմբերի 2-ի N 4  |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |                  |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |Երևանի            |2002 թվականի        |«Գնումների մասին»|

|               |հյուսիսային       |դեկտեմբերի 2-ի N 01 |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |համալսարան        |                    |հոդվածի 3-րդ կետ |

|               |__________________|____________________|_________________|

|               |«Մխիթար Գոշ»      |2002 թվականի        |»Գնումների մասին»|

|               |հայ-ռուսական      |դեկտեմբերի 2-ի      |ՀՀ օրենքի 18-րդ  |

|               |միջազգային        |N 53/02             |հոդվածի 3-րդ կետ |

|               |համալսարան        |                    |                 |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2003
N 238-Ն
Որոշում