(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 42-Ն որոշում)
i
603.0130.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302444
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2002 թվականի N 130-Ն
i
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքների ծավալների մասին» Ձև թիվ-ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1.
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թվականի
թիվ 130-Ն որոշմամբ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սեփական միջոցների հաշվին կառուցվող արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքների ծավալները ձև թիվ ՄՇ պետական վիճակագրական հաշվետվությունում արտացոլելու կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարանները, թաղապետարանները, քաղաքապետարանները (համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա կատարված աշխատանքների ծավալների մասին» ձև թիվ ՄՇ վիճակագրական հաշվետվությունը ներկայացվում է հաստատված օրացուցային ժամկետներին համապատասխան:
3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա համար` հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ ամսվա 4-ին:
4. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական ձևով:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
6. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական վայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալները:
7. Հաշվետվության ազատ տողերի 1-6 սյունակներում լրացվում են յուրաքանչյուր արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտի շինարարության վերաբերյալ տվյալներն առանձին-առանձին:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում