«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» սեպտեմբերի 1996 թ.
-- ------------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 1996 թ. թիվ 298
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող և գույքահարկով հարկման ենթակա գույքի գնահատման աշխատանքների ծավալները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար 1995 թվականի գույքահարկի վճարման ժամկետ սահմանել մինչև 1996 թվականի նոյեմբերի 15-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 13-ից: