040.0197.100303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2003 թվականի N 197-Ա
i
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ «ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին մյուս կողմի հանրակրթական հաստատություններում տվյալ երկրի քաղաքացիներին հավասարազոր պայմաններով սովորելու թույլտվության իրավունքի ապահովման, ինչպես նաև կրթական հաստատությունների սովորողների և մանկավարժ աշխատողների սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նշված համաձայնագրի ստորագրման նախապատրաստական ընթացակարգերն ավարտելուց հետո նշված համաձայնագրի վերջնական տեքստը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ