Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՄԻՋԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՄԻՋԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆՑԱԳՐԻ ՕՐԻՆԱԿ ...

01.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.03.2003  -ից մինչեւ   01.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է բացի համայնքային հիմնակների` 24.12.07 թիվ 900-Ն հրաման)

i

(ուժը կորցնելու է 01.01.09թ 24.12.07 թիվ 900-Ն հրաման)

118.0854.180203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         02           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803056

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 դեկտեմբերի 2002 թվականի N 854-Ն

 

i

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՄԻՋԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆՑԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման առաջին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 37-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել.

ա) վճարման հայտի օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված վճարման հայտի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի,

բ) միջգանձապետական փոխանցագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված N 3-ի:

2. Սահմանել, որ.

Մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները սույն հրամանի 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հաջորդ ամսվա ընթացքում տվյալ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գծով` բյուջեից վճարումների իրականացման հայտ:

Հունվար ամսվա վճարումների հայտը ներկայացվում է մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

N 854-Ն հրամանի

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ N ___

200__ թ.-ի «_________» ամսվա համար

 

1. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական

կառավարման մարմնի անվանումը __________________________________

    2. Փոստային հասցեն             __________________________________

3. Բյուջետային ծախսերի գործառնական

       դասակարգման                            Խումբ .________.

Ենթախումբ |________|

.__________________|

    4. Ծրագրի կոդը                        .__________________.

5. Ծրագրի անվանումը

6. Պետական կառավարման վերադաս մարմնի բյուջետային հատկացումների

գլխավոր կարգադրիչի կոդը ըստ բյուջետային  .________.

       ծախսերի գերատեսչական դասակարգման          .________.

7. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի  .____________.

       գանձապետարանում հաշվառման համարը              .____________.

    8. Չափի միավորը`          ՀՀ դրամ

.____________________________________________________________.

|  Տողը | Բյուջետային ծախսերի տնտեսագիտական | Դիտարկվող ամսվա|

|       | դասակարգման հոդվածների            | ընթացքում      |

|       |___________________________________| պահանջվող      |

|       |  անվանումները            |        | ֆինանսավորման  |

|       |                          |        | չափը           |

|_______|__________________________|________|________________|

|   1   |             2            |   3    |       4        |

|_______|__________________________|________|________________|

|_______|__________________________|________|________________|

|_______|__________________________|________|________________|

|_______|__________________________|________|________________|

|_______|__________________________|________|________________|

|___________________________________________|________________|

|          ԸՆԴԱՄԵՆԸ                         |       4        |

.____________________________________________________________.

 

Ընդամենը գումարը` տառերով

«___» «__________» 200 __ թ.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ` ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ ______________

ստորագրություն

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ  ______________

ստորագրություն

 

կնիքի տեղը

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2002 թվականի դեկտեմբերի 17-ի

N 854-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված N 1-ով սահմանված` «Վճարման հայտի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. աղյուսակի «2» սյունակում լրացվում են բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 և/կամ N 3 հավելվածների համաձայն,

2. աղյուսակի «3» սյունակում լրացվում է նույն աղյուսակի «2» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 հավելվածի 8-րդ կամ N 3 հավելվածի 10-րդ սյունակում նշված հոդվածի համարը,

3. աղյուսակի «4» սյունակում ներկայացվող ցուցանիշները ներկայացվում են տվյալ ծրագրի գծով համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներին ներառյալ վերջիններիս ենթակա բոլոր բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներին հատկացման ենթակա միջոցները:

 

._____________________________________________________.

|                          ՀԱՎԵԼՎԱԾ N 3               |

|                       Հայաստանի Հանրապետության      |

|                       ֆինանսների և  էկոնոմիկայի     |

|                       նախարարի                      |

|                       2002 թվականի դեկտեմբերի 17-ի  |

|                       N 854-Ն հրամանի               |

|                                                     |

|                  Միջգանձապետական փոխանցագիր N __    |

|                                                     |

| «___» ________ 200 __ թ.                            |

|                                                     |

|__________________     ԴԵԲԵՏ                ԳՈՒՄԱՐԸ  |

| վճարողի անվանումը     հաշիվ N             ._________|

|                                           ._________|

|                                  կոդ N    ._________|

|_____________________________________________________|

| վճարողին սպասարկող գանձապետարանի անվանումը          |

|                                                     |

|__________________     ԿՐԵԴԻՏ                        |

| ստացողի անվանումը     հաշիվ N                       |

|                                                     |

|                                  կոդ N    ._________|

|_____________________________________________________|

| ստացողին սպասարկող գանձապետարանի անվանումը          |

|                                                     |

|_____________________________________________________|

|                          գումարը տառերով            |

|      ._.            ._.        ._.                ._|

|Խումբ ._.  Ենթախումբ ._. Ծրագիր ._. Նախարարություն ._|

|                                                     |

|հիմնարկի անվանումը __________________________________|

|վճարման նպատակը _________________                    |

|հոդված-գումար դրամ                                   |

|                                                     |

|                                      ______________ |

|                                      ստորագրություն |

|                                      ______________ |

|                                      ստորագրություն |

|___________                                          |

| Ընդամենը                                            |

._____________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.12.2002
N 854-Ն
Հրաման