050.0005.060203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 02 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2003 թվականի N 05-Ն
i
ՉԵՐՆՈԳՈՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելել Չերնոգորիայի Հանրապետության կողմից լիցենզավորված բանկերում կամ այլ ֆինանսավարկային կազմակերպություններում բացել թղթակցային և այլ հաշիվներ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելել Չերնոգորիայի Հանրապետության կողմից լիցենզավորված բանկերի կամ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետությունում բացել թղթակցային և այլ հաշիվներ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ