Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊ ...

05.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.06.1996  -ից մինչեւ   05.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 10.12.98 թիվ 70 հրաման)

i

Հաստատված է

Հայարտոնագրի

1995թ. հոկտեմբերի 24- ի

N: 35 հրամանով

 

Լրախմբագրված տեքստը

հաստատված է Հայարտոնագրի

1996թ. հունիսի 10-ի

N: 22 հրամանով

 

i

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն կանոնները սահմանվել են ելնելով ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգը (այսուհետև` կանոնակարգ) հաստատելու մասին ՀՀ կառավարության 1995թ. օգոստոսի 19-ի N: 4 որոշման 2-րդ կետից, և նպատակ ունեն հստակեցնել ապրանքային և սպասարկման նշանների հայտերի (այսուհետև` հայտ) ձևակերպման և ներկայացման հետ կապված հարցերը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ապրանքային և/ կամ սպասարկման նշան

Ապրանքային և/ կամ սպասարկման նշանները (այսուհետև` նշան) այն նշաններն են, որոնք տարբերակում են համապատասխանաբար որևէ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի (այսուհետև սուբյեկտ) ապրանքները և ծառայությունները այլ սուբյեկտների նույնատիպ ապրանքներից և ծառայություններից:

 

2. Ապրանքային նշանի տեսակները

Կանոնակարգի 6 կետի համաձայն որպես ապրանքային նշան կարող են գրանցվել հետևյալ նշանները.

ա) բառային` բառային բնույթի բառերի կամ տառերի զուգակցության տեսքով,

բ) պատկերային` գծերի, հարթության վրա ցանկացած ձևի պատկերների համակցության տեսքով,

գ) ծավալային` եռաչափ պատկերների (գծերի) կամ նրանց համակցության տեսքով,

դ) համակցված` տարբեր բնույթի տարրերի համակցություններ - բառային, պատկերային, ծավալային և այլն,

ե) այլ նշաններ, օրինակ` ձայնային, լուսային և այլն:

Նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային հարաբերությամբ:

II. Նշանի հայտ

 

3. Հայտի կազմը

Կանոնակարգի 19 կետի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի`

ա) դիմում նշանի գրանցման մասին, որտեղ նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն),

բ) հայտարկվող նշանի պատկերը և նրա նկարագրությունը,

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին (այսուհետև` ԱԾՄԴ) համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:

 

4. Հայտին կցվող փաստաթղթերը

4.1. Հայտին կցվում են`

ա) սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,

բ) պայմանագրի պատճենը, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի սուբյեկտների անունով,

գ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայտը ներկայացվում է հայերեն լեզվով:

4.2. Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի համաձայն ներկայացվող հայտին (այսուհետև` կոնվենցիայով հայտ) կցվում է օտարերկրյա համապատասխան գերատեսչություն ներկայացված և նրա կողմից պատշաճ ձևով վավերացված առաջին հայտի պատճենը: Առաջին հայտի պատճենը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչություն (այսուհետև` Հայարտոնագիր) կանոնակարգի 14 կետի 4-րդ պարբերությամբ սահմանված ժամկետներում`

ա) հայտը ներկայացնելիս,

բ) հայտի ստացման օրվանից 3 ամսվա ընթացքում, եթե կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն նշել է հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Եթե հայտով խնդրարկվում է ցուցահանդեսային առաջնություն, հայտին կցվում է այդ պահանջի իսկությունը հաստատող փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը կարող է ներկայացվել Հայարտոնագիր հայտի ստացման թվականից 3 ամսվա ընթացքում, եթե ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն նշել է հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

 

5. Հայտի փաստաթղթերին ներկայացվող պահանջները

Հայտը ներկայացվում է ժամանակավոր կանոնակարգի N:2 հավելվածում տրված բլանկի տեսքով և պետք է պարունակի այնտեղ նշված բոլոր տեղեկությունները:

5.1. Նշանի գրանցման մասին դիմումը

Դիմումի մեջ նշվում են`

հայտարկվող նշանը որպես ապրանքային նշան գրանցելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը և ձեռնարկության լրիվ անվանումը կամ անհատ ձեռներեցի անունը, հայրանունը, ազգանունը,

ձեռնարկության նույնականացման ութանիշ ծածկագիրը, օտարերկրյա հայտատուների համար` երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ՍՏ 3 ստանդարտի,

կոնվենցիայով առաջնություն կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում` նշանի առաջնությունը սահմանելու մասին տվյալներ առաջին հայտի համարը, խնդրարկվող առաջնության թվականը, առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ՍՏ 3 ստանդարտի,

հայտատուի (ների) փոստային հասցեն, նամակագրության հասցեն,

արտոնագրային հավատարմատարը:

5.2. Նշանի պատկերը

Հայտարկվող նշանը ներկայացվում է լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի տեսքով, 5x5 չափսով (կախված նշանի չափսերից լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել 5x10սմ): Եթե որպես նշան գրանցման է ներկայացված պիտակը, ապա որպես հայտարկվող նշանի պատկեր իր բնական մեծությամբ կարող է ներկայացվել պիտակը:

Եթե հայտարկվում է եռաչափ նշան, ապա ներկայացվող լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի չափսերը կարող են լինել 5x5 սմ-ից մինչև 9x12 սմ:

Հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են 25 հատով և այն գույնով կամ գունային հարաբերությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը:

Նշանի պատկերը պետք է ունենա որակյալ գրաֆիկական կատարում: Նշանի տպագրական դրոշմվածքները պետք է ներկայացվեն որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80գ/քառ. մ տեսակարար կշռով):

5.3. Նշանի նկարագրությունը և գույները (գունաշար)

Եթե բառային նշանը կամ նրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է նրա կազմման եղանակը (օրինակ, մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառը և այլն):

Եթե բառային նշանը հայերենով չի ներկայացված, ապա տրվում է դրա գրադարձությունը հայոց լեզվի այբուբենի տառերով: Եթե նշանն ունի բառային իմաստ, ապա տրվում է նաև դրա հայերեն թարգմանությունը:

Եթե նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը, և նշվում է դրա իմաստային նշանակությունը:

Եթե պատկերային նշանը վերացական բնույթի է, ապա տրվում է խորհրդանշական իմաստը:

Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է գունային լուծմամբ, ապա նշվում է դրա գույնը կամ գունաշարը: Գույների նկարագրությունը պետք է համապատասխանի նշանի մեջ օգտագործված գույներին:

5.4. Ապրանքների և ծառայությունների ցանկը

Ապրանքները և ծառայությունները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը, պետք է խմբավորվեն ըստ ԱԾՄԴ դասերի (գերադասելի են ԱԾՄԴ տերմինները):

 

6.Հայտին կցվող փաստաթղթերին ներկայացվող պահանջները

6.1. Հայտատուների միջև կնքված պայմանագրի նկատմամբ պահանջները

Ժամանակավոր կանոնակարգի 13-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի հայտատուների անունով, դրանց միջև կնքված պայմանագիրը պետք է պարունակի` գրանցման նպատակը, այդ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը նշանի պայմանագրի խախտման համար է:

6.2. Ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:

Ժամանակավոր կանոնակարգի 14-րդ կետի երրորդ պարբերության համաձայն ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել այդ իրավունքը հաստատող փաստաթուղթ, որի մեջ պետք է նշվեն միջազգային ցուցահանդեսի անցկացման վայրը, երկրի անվանումը, ապրանքը ցուցադրող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվանումը, նշանի պատկերը, նշանով նշված ցուցադրված ապրանքների ցանկը և դրանց բաց ցուցադրումն սկսելու թվականը: Փաստաթղթերը վավերացվում են ցուցահանդեսը կազմակերպող մարմնի կողմից:

 

7. Հայտի փաստաթղթերի ձևակերպումը

7.1. Ստորագրություն

Հայտը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն ձեռնարկություն է, ապա հայտը ստորագրում է դրա ղեկավարը, կամ լիազորված անձը, նշվում է ստորագրող անձի պաշտոնը. ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը ստորագրվում է նրա կողմից:

Բոլոր ստորագրությունների կողքին նշվում է ստորագրող անձի անունը, հայրանունը և ազգանունը:

7.2. Հայտի ձևակերպման լեզուն

Հայտը ներկայացվում է հայերեն լեզվով: եթե հայտին կից փաստաթղթերը ներկայացվել են այլ լեզվով, ապա դրանց հայերեն թարգմանությունը պետք է ներկայացվի հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

7.3. Օրինակների թիվը

Հայտը և դրան կցվող փաստաթղթերը, բացառությամբ գրանցման ներկայացված հայտարկվող նշանի պատկերի, ներկայացվում են 1 օրինակով:

Հայտը և դրան կցվող փաստաթղթերը ներկայացվում են մեքենագիր (առաջին օրինակները):

 

8. Հայտին կցվող այլ փաստաթղթեր

համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը, եթե հայտարկվող նշանի մեջ ընդգրկված են`

ա) պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային, միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր ն նշված տարրերը կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրեր,

բ) պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմերի և կնիքների, կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրեր,

հայտարկվող նշանի մեջ ներառված պատկերների և այլ տարբերանշանների իսկությունը հաստատող փաստաթուղթ,

հռչակավոր մարդկանց կամ նրանց իրավահաջորդների, համապատասխան իրավասու մարմնի կամ ՀՀ կառավարության համաձայնությունը, եթե հայտարկվող նշանները վերարտադրում են հռչակավոր մարդկանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեն,

հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի համաձայնությունը, եթե հայտարկվող նշանները Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումներ, դրանցից մեջբերումներ կամ գործող անձինք են, արվեստի և մշակույթի ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ են,

արդյունաբերական նմուշի, ֆիրմային անվանման (կամ դրանց մի մասի), ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, եթե դրանք կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրերը ներառված են հայտարկվող նշանի մեջ:

 

III. Հայտի ներկայացումը

 

9. Հայտի ներկայացումը

Կանոնակարգի 11 կետի համաձայն նշանի գրանցման հայտը Հայարտոնագիր ներկայացնում է այն սուբյեկտը, որի անունով խնդրարկվում է նշանի գրանցումը ( այսուհետև հայտատու):

Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի սուբյեկտների անունով, ապա հայտը ներկայացվում է նրանց կողմից` սուբյեկտներից որևէ մեկի միջոցով:

Հայտը կարող է ներկայացվել նաև Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող սուբյեկտները նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն սուբյեկտի կողմից տրված լիազորագրով, որի անունով նշանի գրանցումը խնդրարկվում է:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

28.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035 яяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяя

 

 

pin
Արտոնագրային վարչություն
10.06.1996
N 35
Կանոններ