040.2184.030303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2002 թվականի N 2184-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 70803 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոմուննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` վերակազմակերպելով «Կոմուննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը` 20165 հազար դրամ:
1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5041 հազար դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
1.4. «Կոմուննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 50638 հազար դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4032 հազար դրամ,
առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 385 հազար դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 6434 հազար դրամ,
հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով` 8931 հազար դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 5906 հազար դրամ:
1.5. «Կոմուննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նշել, որ`
ա) ընկերության գործունեության պրոֆիլն անհրաժեշտ է պահպանել առնվազն 10 տարի ժամկետով.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) «Կոմուննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որոնք ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով) պահպանվելու են «Կոմուննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված տարածքներում:
1.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Վարդանանց փակուղու N 8 հասցեում գտնվող շենքի նկուղային, 1-3-րդ հարկերի և կաթսայատան` 3056,8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) վաճառել հայտնի գնորդ «Կոմուննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 66,5 մլն դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումն իրականացվելուց հետո կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 6719,4 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիզայն» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Դիզայն» փակ բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 5833,6 հազար դրամ:
3.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1458,4 հազար դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
3.4. «Դիզայն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 886 հազար դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 28 հազար դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 691 հազար դրամ.
առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 20 հազար դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 105 հազար դրամ.
այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 42 հազար դրամ:
3.5. «Դիզայն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նշել, որ`
ա) ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն տաս տարի ժամկետով պահպանման մասին.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.7. Վճարումները իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Կոմիտասի պողոտայի 54բ հասցեում գտնվող շենքի 1375,2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով վաճառել «Դիզայն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
4.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 41260 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 4.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումն իրականացվելուց հետո կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 81417 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
5.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 70612 հազար դրամ:
5.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 17653 հազար դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:
5.4. «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 10805 դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 281 հազար դրամ.
առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 3314 հազար դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 6176 հազար դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1034 հազար դրամ:
5.5. «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նշել, որ`
ա) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի սեփականությունը, որոնք ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով) պահպանելու են «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված` 204 քառակուսի մետր մակերես ունեցող երկու սենյակում:
5.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ