Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ...

19.11.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2005  -ից մինչեւ   19.11.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 18.11.2021 թիվ 1874-Ն որոշում)

i

040.0045.040203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2003 թվականի N 45-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 25-ի N 45-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոններ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի նախագահի տեղակալներ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական

կոմիտեի մաքսային գործի կատարելագործման և միջազգային

հարաբերությունների, մաքսային վիճակագրության և փոխադրումների

հաշվառման, մաքսասակագնային կարգավորման, տեղեկատվական հոսքերի

կարգավորման, հետաքննության և իրավաբանական, մաքսային վերահսկողության,

մաքսանենգության դեմ պայքարի հետբացթողումային հսկողության

վարչությունների`

 

պետեր

պետերի տեղակալներ

բաժինների պետեր

բաժինների պետերի տեղակալներ

գլխավոր մաքսային տեսուչներ

գլխավոր մաքսային տեսուչ-իրավաբան

գլխավոր մաքսային տեսուչ-հետաքննիչ

ավագ մաքսային տեսուչներ

ավագ մաքսային տեսուչ-իրավաբաններ

ավագ մաքսային տեսուչներ-հետաքննիչներ

մաքսային տեսուչներ

մաքսային տեսուչ-հետաքննիչ

 

3. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կադրերի,

հատուկ և ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժինների`

 

պետեր

պետերի տեղակալներ

գլխավոր մաքսային տեսուչներ

ավագ մաքսային տեսուչներ

մաքսային տեսուչներ

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի ռադիոկապի ծառայության`

 

պետ

պետի տեղակալ

գլխավոր մաքսային տեսուչ-կապավոր

ավագ մաքսային տեսուչ-կապավոր

մաքսային տեսուչ-կապավոր

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի մաքսատների, մաքսային կետերի`

 

պետեր

պետերի տեղակալներ

բաժինների պետեր

բաժինների պետերի տեղակալներ

բաժանմունքների պետեր

հերթափոխի պետեր

գլխավոր մաքսային տեսուչներ

ավագ մաքսային տեսուչներ

մաքսային տեսուչներ

 

(հավելվածը փոփ. 21.04.05 թիվ 490-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2003
N 45-Ն
Որոշում