(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0018.231202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2002 թվականի N 18/6-Ն
i
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ /ԿԱՄ/ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 52-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
i
1. Սահմանել կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների և /կամ/ հանրաքվեի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը (Հավելված):
(1-ին կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թվականի ապրիլի 13-ի թիվ 15 արձ. կետ 2 «Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում կալանքի տակ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգի մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
նոյեմբերի 20-ի
թիվ 18/6-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
i
1. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունները և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում` սույն կարգին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)
i
2. Ընտրելու և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին և /կամ/ հանրաքվեին մասնակցում են կալանավորվածներին պահելու վայրերում կազմավորված տեղամասային կենտրոններում:
(2-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն, 01.02.07 թիվ 25-Ն որոշումներ)
i
3. Կալանավորվածներին պահելու վայրերում տեղամասային կենտրոններ կազմավորում է տվյալ հիմնարկի ղեկավարը` քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
(3-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 25-Ն որոշում)
i
4. Կալանավորվածներին պահելու վայրերում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
(4-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 25-Ն որոշում)
i
5. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկի ղեկավարը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից երեք օր առաջ:
Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:
Ընտրողների ցուցակներում նշվում են կալանավորված անձի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձը հաստատող փաստաթղթի համարը:
Կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար:
(5-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 25-Ն որոշում)
i
6. Կալանավորվածներին պահելու վայրի ղեկավարը քվեարկության օրվանից երկու օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
(6-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 25-Ն որոշում)
i
7. Կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովին ընտրական և /կամ/ հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն, 01.02.07 թիվ 25-Ն որոշումներ)
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 5 օր առաջ ցուցակագրում է կալանավորվածներին պահելու վայրերի տեղամասային կենտրոնում գտնվելու ցանկություն ունեցող թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ցուցակագրված վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը հաջորդ օրը տրամադրում է կալանավորվածներին պահելու վայրի պետին, և տեղամասային ընտրական հանձնաժողովին, համաձայն որի նրանք իրավունք են ստանում ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:
i
9. Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրեր են ուղարկվում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի նախընտրական քարոզչության նպատակով պատրաստված նյութերը հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը:
(9-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն, 01.02.07 թիվ 25-Ն որոշումներ)
i
10. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը սկսվում է ժամը 8.00-ին և ավարտվում ցուցակներում ընդգրկված ընտրողների քվեարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան ժամը 20:00-ին:
(10-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 25-Ն որոշում)
i
(11-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 117-Ն որոշում)