Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ...

 

 

040.2146.200103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2146-Ն

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մաքսային ծառայողի ծառայողական քննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2146-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային ծառայողի ծառայողական քննության անցկացման կարգը:

2. Ծառայողական քննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրով սահմանված մաքսային ծառայողի կողմից պարտականությունների ու լիազորությունների խախտման, թերացման, չկատարման կամ վերազանցման բացահայտման միջոցառումների ամբողջությունն է:

3. Ծառայողական քննությունն անցկացվում է մաքսային ծառայողի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի կամ մաքսային ծառայողի «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված պահանջի հիման վրա` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ:

4. Ծառայողական քննություն կարող է անցկացվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ:

5. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նախագահի որոշմամբ` ծառայողական քննության վարույթն իրականացնում է վերադաս մաքսային մարմնի վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողը կամ աշխատանքային խումբը` ելնելով գործի բնույթից:

6. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող մաքսային ծառայողն իրավունք ունի իմանալու, թե ինչում է մեղադրվում, ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ներկայացնելու ապացույցներ, հարուցելու միջնորդություններ, ստանալու իրավաբանական օգնություն:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող մաքսային ծառայողը պարտավոր է ժամանակին ներկայանալ հանձնաժողովի, վարույթ իրականացնող աշխատողի (աշխատանքային խմբի) կանչով, տալ ճշմարտացի բացատրություններ:

8. Ծառայողական քննության վարույթ իրականացնող աշխատողը (աշխատանքային խումբը) ծառայողական քննություն անցկացնելիս, անհրաժեշտության դեպքում, հարցումների միջոցով կարող է տեղեկատվություն ստանալ նաև ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:

9. Ծառայողական քննության վարույթ իրականացնող աշխատողը (աշխատանքային խումբը) ծառայողական քննության վարույթ անցկացնելիս ծառայողական քննության հետ առնչվող անձանցից վերցնում է բացատրություններ, ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքներն ու այլ նյութեր, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք, կազմում է առաջարկություն և ներկայացնում հանձնաժողովին:

10. Առաջարկությունը քննարկվում է հանձնաժողովի նիստում և տրվում է համապատասխան եզրակացություն, որը ներկայացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:

11. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա վերադաս մաքսային մարմնի ղեկավարը ընդունում է համապատասխան որոշում:

12. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև 60 օր` հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների հետ, կարող է երկարաձգվել մինչև երեսուն օր:

13. Հանձնաժողովի որոշման հիման վրա վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2002
N 2146-Ն
Որոշում