Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ...

29.02.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.02.2003  -ից մինչեւ   29.02.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 29.02.08թ` 11.10.07 ՀՕ-195-Ն օրենք)

010.0514.310103

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 32-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հանձնաժողովն իր խնդիրներն իրականացնելու նպատակով իրավունք ունի սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող լրացուցիչ պահանջներ` աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված մասնագետների քանակի, աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորում ստացած աուդիտորների քանակի և աուդիտորական գործունեությունից ստացված տարեկան հասույթի վերաբերյալ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «աուդիտի» բառը, ինչպես նաև 20-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետում, 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում, 104-րդ հոդվածի 2-րդ մասում «աուդիտորի» բառը փոխարինել «աուդիտորական» բառով:

 

31 հունվարի 2003 թվականի

ՀՕ-514-Ն

 

 

pin
ՀՀ 26.12.2002
N ՀՕ-514-Ն օրենք