040.2100.301202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2100-Ն
i
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԻՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2100-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԻՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելու կարգը:
2. Մաքսային ծառայողին մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի է առնվում, եթե այն բարձր չէ մաքսային ծառայության տվյալ պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից:
3. Մաքսային ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ կոչումից բարձր կոչում ունենալու դեպքում մաքսային ծառայողի նախկին ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելով` մաքսային ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխան առավելագույն հատուկ կոչում:
Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումները (դասային կոչումները) հավասարապես համապատասխանում են մաքսային ծառայության հատուկ կոչումներին:
4. Մաքսային ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ կոչումից բարձր կոչում ունենալու դեպքում մաքսային ծառայողի նախկին ծառայության վայրում շնորհված հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելով` մաքսային ծառայողին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հայեցողությամբ կարող է շնորհվել տվյալ պաշտոնին համապատասխան առավելագույն հատուկ կոչումից բարձր կոչում (բացառությամբ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչման), եթե տվյալ պաշտոնի հիմնական նկարագիրը (անձնագիրը) համապատասխանում է նախկին աշխատանքի կամ ծառայության վայրի պաշտոնի նկարագրին: