040.2094.281202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2002 թվականի N 2094-Ն
i
«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 887-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 887-Ա որոշման 5-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 887-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար`
ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
ցուցահանդեսների կազմակերպում.
տեղեկատվական գործակալությունների գործունեություն.
հրատարակչական գործ.
գրադարանների և արխիվների գործունեություն»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 2094-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 887-Ա որոշմամբ հիմնադրված` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Կազմակերպության հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
4. Կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «ԳՏԼՀԿ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` «Առմյանսկիյ ցենտռ նաուչնօ-տեխնիչեսկօյ ինֆօրմացիի» գօսուդարստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա,
ռուսերեն կրճատ` «ԱՑՆՏԻ» ԳՆՈ,
անգլերեն լրիվ` Armenian Centre for Scientific and Tecnological Information State Non Commercial Organization,
անգլերեն կրճատ` ACSTI SNCO:
5. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն,
քաղ. Երևան, 375051, Կոմիտասի 49/ 3:
6. Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:
7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ արտարժույթով:
8. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր, ինչպես նաև` օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային և այլ անհատականացման միջոցներ:
9. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:
10. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
11. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար, բացառությամբ մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների:
12. Կազմակերպությունն ունի հետևյալ մասնաճյուղերը`
ա) Գիտատեխնիկական լրատվության գիտահետազոտական ինստիտուտի Գյումրու բաժանմունք (քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 68),
բ) Գիտատեխնիկական լրատվության գիտահետազոտական ինստիտուտի Հրազդանի բաժանմունք (քաղ. Հրազդան, Կենտրոն թաղամաս, 46),
գ) Գիտատեխնիկական լրատվության գիտահետազոտական ինստիտուտի Կապանի բաժանմունք (քաղ. Կապան, Գարեգին Նժդեհի 22),
դ) Գիտատեխնիկական լրատվության գիտահետազոտական ինստիտուտի Վանաձորի բաժանմունք (քաղ. Վանաձոր, Վայքի հրապարակ):
13. Կազմակերպությունը կարող է այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
14. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
ա) գիտատեխնիկական դաշտի զարգացումը.
բ) օտարերկրյա կազմակերպությունների հետ գիտատեխնիկական-լրատվական համագործակցության ապահովումը.
գ) հասարակությանը գիտահանրամատչելի տեղեկատվությամբ ապահովումը:
15. Կազմակերպության գործունեության առարկան է`
ա) գիտատեխնիկական-լրատվական գործունեության ոլորտում մրցունակ համակարգերի ստեղծումը.
բ) օտարերկրյա պարբերականների, գիտական աշխատությունների, առանձին հաղորդումների և այլ գիտատեխնիկական - լրատվական նյութերի հիման վրա մասնագիտական ամփոփագրերի կազմումը և դրանց տարածումը շահագրգիռ կազմակերպություններում.
գ) գիտատեխնիկական լրատվության համաշխարհային ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումը և պահպանումը կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանում.
դ) գիտատեխնիկական լրատվությանը վերաբերող գիտաժողովների, գիտական հանդիպումների կազմակերպումը և դրանց մասին համապատասխան հաղորդումների պատրաստումն ու հրապարակումը.
ե) գիտատեխնիկական - լրատվական նյութերի պարբերաբար հրատարակումը «Լրատու» հրատարակչական գրիֆ ունեցող թղթային կրիչներով և էլեկտրոնային հրատարակությամբ.
զ) «Գիտություն և տեխնիկա» հանդեսի հրատարակումը և տպագրությունը:
16. Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում հետևյալ ուղղություններով, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով`
ա) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
բ) ցուցահանդեսների կազմակերպում.
գ) տեղեկատվական գործակալությունների գործունեություն.
դ) հրատարակչական գործ.
ե) գրադարանների և արխիվների գործունեություն:
Կազմակերպությունը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
17. Կազմակերպության սեփականությունը ձևավորված է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնված, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքից: Կազմակերպությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը:
18. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
19. Կազմակերպությունը կարող է ունենալ հիմնադրի կողմից անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույք:
20. Կազմակերպությունն իրավունք չունի օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները:
21. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից հանձնելու վարձակալության:
22. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
23. Կազմակերպության կառավարումն իրականացնում են կազմակերպության հիմնադիրը, հիմնադրի լիազորած պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը և գործադիր տնօրենը:
24. Հիմնադրի լիազորություններն են`
ա) կազմակերպության հիմնադրումը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը:
25. Լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
26. Լիազորված մարմինը`
ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
գ) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն.
դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ե) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները և համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման ու ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.
զ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը.
է) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
27. Տնօրենների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինն է, որն իր գործունեության ընթացքում իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները:
28. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից առնվազն քսան տոկոսը կազմում են կազմակերպության կոլեկտիվի անդամները, որոնց ընտրում է կազմակերպության կոլեկտիվի ընդհանուր ժողովը:
29. Խորհրդի կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից` երեք տարի ժամկետով:
Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:
30. Խորհրդի իրավասություններն են`
ա) կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ լիազորված մարմին ներկայացնելը.
բ) գործադիր տնօրենի նշանակումը, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարձատրության կարգի և պայմանների սահմանումը.
գ) կազմակերպության գործադիր տնօրենի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.
դ) կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը` հիմնադրի կողմից սահմանված կարգով.
ե) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
զ) խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաստատումը.
է) կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ լիազորված մարմին ներկայացնելը.
ը) գործադիր տնօրենի հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.
թ) տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի հաստատումը:
31. Կազմակերպության գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը:
32. Գործադիր տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
33. Կազմակերպության գործադիր տնօրենը`
ա) առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
բ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
գ) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
դ) տնօրինում է կազմակերպության գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները.
ե) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
զ) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.
է) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը.
ը) բացում է բանկային հաշիվներ.
թ) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
34. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, պետական լիազորված մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
35. Կազմակերպությունը պարտավոր է հիմնադրի կողմից սահմանված կարգով հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
36. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
37. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
38. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: