040.2050.261202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 2050-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական հանութագրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2050-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1565-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը:
2. Պատվիրատու` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
3. Աշխատանքների նպատակները` Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ տարածաշրջանների, հիմնականում սահմանամերձ և բարձր լեռնային գոտում գտնվող մոտավորապես 2,4 հազ. քառ. կմ տարածքի տիեզերական հանութագրման աշխատանքների իրականացումը, դրանց հիման վրա` 1:10000 մասշտաբի տեղագրական բազային քարտեզների ստեղծումը, ինչպես նաև կադաստրի համակարգի գործունեության հետագա զարգացման ու տեղագրական բազային քարտեզների ինքնուրույն արտադրության համար տիեզերական հանութագրման ժամանակակից տեխնոլոգիաների, սարքավորումների, ուսուցման և փորձի ձեռքբերումը:
Տիեզերական հանութագրման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ, ի տարբերություն օդալուսանկարահանման աշխատանքների, անհրաժեշտություն չկա սահմանամերձ պետությունների հետ պետական սահմանի երկայնքով, միջազգային նորմերին համապատասխան, նվազագույնը 5-6 կմ ոչ թռիչքային գոտու ապահովումը համապատասխան սահմանների երկայնքով:
4. Նախատեսվող աշխատանքներ` աշխատանքները բաժանվում են երկու բաղադրիչի`
ա) տեխնիկական բաղադրիչ, որը վերաբերում է տիեզերական լուսանկարահանման իրականացմանը, ինչպես նաև համապատասխան համակարգչային սարքավորումների ու ծրագրային փաթեթների ձեռքբերմանը.
բ) ուսումնական բաղադրիչ, որը վերաբերում է կադաստրային և բազային քարտեզագրման ոլորտում համապատասխան գիտելիքների ու փորձի ձեռքբերմանը:
Կատարողը պետք է ապահովի տիեզերական լուսանկարահանումը նախատեսված տարածքներում, 2 լիցենզավորված ծրագրային փաթեթի և 2 համակարգչի տրամադրումը` անհրաժեշտ պիտույքներով (աքսեսուարներ), որոնք պետք է հարմարեցված լինեն այդ ծրագրային փաթեթները շահագործելու համար: ՈՒսուցումն իրականացվելու է 3 ամիս ժամկետով` կադաստրի համակարգի 8 մասնագետ պատրաստելու համար:
5. Տիեզերական լուսանկարահանման տարածք` ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Շիրակի ու Արմավիրի մարզերի սահմանամերձ գոտիներն ու Արագածոտնի ու Կոտայքի մարզերի որոշ տարածքներ` մոտավորապես 2,4 հազ. քառ. կմ ընդհանուր մակերեսով: Այն բաղկացած է 2 հատվածից, որոնց աշխարհագրական կոորդինատներն են`
հատված 1. երկայնությունը` L - 44(37'30» և 44(52'30» լայնությունը` B - 40(25'00» և 40(37'30» հատված 2. երկայնությունը` L - 43(37'30» և 44(00'30» լայնությունը` B - 40(00'00» և 40(32'30» 6. Տեխնիկական առանձնահատկությունները` Իկոնոսի 1.0 մ ճշտությամբ (reference product suite @ < 50="" m="" ce90,="" 25m="" rms)="" ստերեո="" պանկրոմատիկ="" արբանյակային="" լուսանկարները="" պետք="" է="" ձեռք="" բերվեն="" երևանից="" դեպի="" արևմուտք="" և="" հյուսիս="" տեղաբաշխված="" 2="" հատվածի="" համար:="" լիցենզավորումը="" պետք="" է="" հիմնված="" լինի="" cag="" (company/agency="" license)="" տիպի="" վրա:="" նկարահանումը="" պետք="" է="" լինի="" 95="" տոկոսով="" ամպազերծ="" և="" 100="" տոկոսով="" ձյունազերծ="" տարածքի="" համար:="" որտեղ="" որ="" հնարավոր="" է,="" արխիվացված="" լուսանկարները="" պետք="" է="" ձեռք="" բերվեն="" ծրագրի="" սկզբից="" ոչ="" ուշ,="" քան="" 12="" ամսվա="" ընթացքում,="" եթե="" ընդհանուր="" արժեքը="" նվազել="" է,="" և="" թվարկված="" պայմանները="" բավարարված="" են:="" լուսանկարների="" տեսակի="" վերջնական="" հաստատումը="" (լինի="" դա="" արխիվացված,="" թե="" չարխիվացված)="" կատարվում="" է="" հայաստանի="" հանրապետության="" կառավարությանն="" առընթեր="" անշարժ="" գույքի="" կադաստրի="" պետական="" կոմիտեի="" (այսուհետ`="" կպկ)="" հայեցողությամբ:="" եթե="" նշված="" պայմանները="" չեն="" կարող="" բավարարվել="" չնախատեսված="" հանգամանքների="" պատճառով="" (ներառյալ="" եղանակի="" պատճառով="" չափից="" ավելի="" ուշացումները),="" ապա="" վերանայման="" ենթակա="" յուրաքանչյուր="" պայման="" պետք="" է="" հաստատվի="" կպկ-ի="" կողմից`="" մինչև="" դրանց="" հանձնումը:="" 7.="" ծրագրերի="" և="" սարքավորումների="" առանձնահատկությունները`="" լուսանկարահանման="" համար="" անհրաժեշտ="" սարքավորումների="" առանձնահատկություններն="">
.__________________________________________________________________.
| Բաղադրիչը | Պահանջվող | Միա- | Հնարավորությունը |
| | սարքավորումը | վորը | (առանձնահատկությունը) |
|_____________|______________|______|______________________________|
|Արբանյակային |PCI | 2 |- օրթոռեկտիֆիկացված |
|լուսանկարա- |OrthoEngine | | արբանյակային լուսանկարների |
|հանում |Satellite | | արտադրություն |
| |Edition (կամ | |- տեղագրական-քարտեզագրական |
| |համարժեքը) | | արտադրանքի գեներացիա |
| | | |- ռադիոմետրիկ ուժեղացում |
| | | |- նկարների դասակարգում |
| | | |- անգլերեն և ռուսերեն |
| | | | ձեռնարկներ |
| | | | |
|Սարքավորում |անհատական | 2 |Intel Pentium PIV-1.3GHz/ |
| |համակարգիչ | |1.0Gb RAM/100Gb HDD / |
| | | |CD-ROM/ Lan10/100/FDD/ |
| | | |Keyboard (with Armenian, |
| | | |English and Russian keys and |
| | | |fonts) Mouse/ 19»Monitor / |
| | | |Preinstalled Win2k or XP |
| | | |(license) +Office2000(license)|
| | | |+ virus protection. |
| |տպիչ | 2 |Laser .A3, Color, .>600 dpi |
| | | |.>6 ppm .RAM 16Mb. parallel |
| | | |interface. 5 spare cartridges |
| |UPS | 2 |Suitable for above. |
.__________________________________________________________________.
8. ՈՒսումնական բաղադրիչ` ուսուցումը պետք է ներառի հետևյալ հիմնական ուղղությունները`
ա) ժամանակակից համակարգչային տեխնիկայի ու ծրագրերի վրա հիմնված տեղագրական քարտեզագրման հայեցակարգերի և մեթոդիկայի մշակումը` ներառյալ նորմատիվ - տեխնիկական ստանդարտները և քարտեզների հատկորոշումը և դասակարգումը, աշխատանքների իրականացումը, գնահատումն ու պահպանումը.
բ) թվային պատկերների ստացման և համակարգչային քարտեզագրման հայեցակարգերի մշակումը (ներառյալ լուսանցագիրը, մասշտաբը, ճշտությունը և այլն).
գ) թվային ֆոտոգրամետրիայի հայեցակարգերի և մեթոդիկայի մշակումը` ներառյալ օրթոֆոտոյի ստեղծումը, բարձրությունների (հորիզոնականների) ընտրությունը, կադաստրային քարտեզների թարմացումը և բազային քարտեզների արտադրությունը` օգտագործելով ձեռք բերված ծրագրային փաթեթը.
դ) արբանյակային հեռահար զոնդավորման հայեցակարգի և մեթոդիկայի մշակումը` ներառյալ օրթոպատկերների գեներացիայի, բարձրությունների (հորիզոնականների) ընտրությունը, բազային քարտեզների արտադրությունը, ռադիոմետրիկ ուժեղացումը և պատկերների դասակարգման մեթոդիկան` օգտագործելով ձեռք բերված ծրագրային փաթեթը.
ե) կիսաավտոմատացված թվայնացման հայեցակարգ և մեթոդիկա` ներառյալ վեկտորիզացիան և ալգորիթմի մշակումը և ուժեղացումը:
Իրականացվող ուսուցումը պետք է կենտրոնանա արբանյակային պատկերներից տեղագրական քարտեզների ստացման գործընթացի ուսուցման վրա: Աշխատանքների ինքնուրույն իրականացման կարողությունը պետք է հանդիսանա ուսուցման նպատակակետը: ՈՒսուցման ամբողջական ձեռնարկը, որն ուսուցումն ավարտվելուց հետո կարող է օգտագործվել որպես տեղեկատու ուղեցույց, պետք է ներկայացվի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով` ի լրումն ուսումնական ծրագրի:
Հարկ է նշել, որ սովորողներից քչերն են ի վիճակի հաղորդակցվել անգլերենով, բայց ռուսերենը նրանց համար երկրորդ լեզու է: Նյութերը և ինտերֆեյսը պետք է լինեն անգլերենով, եթե հայերենով հնարավոր չէ:
9. Իրականացման ապահովում` ակնկալվում է, որ խորհրդատուն, որպես ներկայացվող փաստաթղթերի մաս, տրամադրի սարքավորումների, ծրագրային փաթեթների ու պատկերների լրիվ ցանկը և իրականացվելիք ուսուցման ամբողջական ծրագիրը: Ակնկալվում է, որ միայն մեկ միջազգային խորհրդատու է պահանջվելու ուսուցումն իրականացնելու համար, սակայն կարող են առաջարկվել նաև այլընտրանքային լուծումներ: Պայմանագիրը կնքվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պատվիրատուի հետ համաձայնեցվելու է աշխատանքային պլանը:
ՈՒսուցումն սկսվելու է սարքավորումները, ծրագրերը և պատկերները ԿՊԿ հանձնելուց հետո: Խորհրդատուն պատասխանատու է սարքավորումների, ծրագրային փաթեթների ու պատկերների ձեռքբերման և տեղադրման համար, որպես պայմանագրի մաս: Պայմանագրի ավարտից հետո սարքավորումները կմնան ԿՊԿ-ում: ՈՒսուցումը պետք է սկսվի սարքավորումների տեղակայումից հետո ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից երեք ամիս հետո և պետք է տևի երեք ամիս:
Շվեյցարիայի տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի (ՏԴԳ) ծրագրից, որը մատուցում է օդային լուսանկարահանման ծառայություններ, ակնկալվում է, որ այն կգործի մինչև 2002 թվականի վերջին եռամսյակը, և պետք է համատեղ ջանքեր գործադրվեն տեխնոլոգիական իրականացման ու գիտելիքների փոխանցման ոլորտներում:
10. Պատվիրատուի կողմից տրամադրվող ռեսուրսներ` ԿՊԿ-ն կտրամադրի հարմարավետ գրասենյակային տարածք` սարքավորումների տեղակայման և ուսուցման կազմակերպման համար: Ծրագրի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) կտրամադրի ամբողջ անհրաժեշտ նյութատեխնիկական օժանդակությունը` ներառյալ մաքսազերծումը և օդանավակայանից գրասենյակ տեղափոխումը: ԿՊԿ-ն կտրամադրի ութ հարմար թեկնածուի` ուսուցման համար:
11. Խորհրդատուի կողմից տրամադրվող ռեսուրսներ` խորհրդատուն ուղղակիորեն ԿՊԿ-ին պետք է տրամադրի`
ա) նոր բարձր ճշգրտությամբ արբանյակային լուսանկարներ, որոնք անհրաժեշտաբար կծածկեն համապատասխան տարածքը.
բ) արբանյակային լուսանկարներից բազային քարտեզների ստեղծման և պահպանման, օրթոֆոտո արտադրության, նկարների ռեկտիֆիկացիայի ու ռադիոմետրիկ ուժեղացման նպատակով տեղեկատվության մշակման և ստացման համար անհրաժեշտ տեխնոլոգիա և փորձ.
գ) ԿՊԿ-ի խնդրանքով ընտրված հողօգտագործման պլանավորման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և այլ անհրաժեշտ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ:
Խորհրդատուն պետք է պատասխանատու լինի սարքավորումների և ծրագրային փաթեթների ձեռքբերման, Երևան առաքելու ու անհրաժեշտ պաշտոնական թույլտվություններ ստանալու, ուսուցումը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ձեռնարկների կամ տեղեկատուների արտադրության, անհրաժեշտ գրավոր և բանավոր թարգմանությունների համար: