040.1952.251202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 1952-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ` 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի N 1302 որոշման պահանջներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել հիմնական միջոցների ու անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների` սահմանված կարգով արտացոլումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների 2002 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություններում:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված և ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի 180,9 միլիոն դրամի հիմնական միջոցները (այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտներ) ու անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները, որոնք վերագնահատման արդյունքներով ունեն զրոյական մնացորդային արժեքներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1952-Ն որոշման
ԱՄՓՈՓԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ` 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ (ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ) ՈՒ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
(դրամ)
._________________________________________________________________________.
|NN | Փակ բաժնետիրական | Հաշվառման արժեքները |
|ը/կ| ընկերության անվանումը |____________________________________________|
| | | հաշվեկշռային |մաշվածությունը| մնացորդային |
| | | արժեքը | | արժեքը |
|___|________________________|______________|______________|______________|
| 1 |Երևանի «Ջրմուղ-կոյուղի»| 4252533501,0| 741393552,0| 3511139949,0|
| |ՓԲԸ | | | |
|___|________________________|______________|______________|______________|
| 2 |«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ | 4064623402,0| 589650318,0| 3474973084,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 3 |«Ոռոգում-ջրառ» ՓԲԸ | 4978666103,0| 558645864,0| 4420020240,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 4 |«Արարատյան-ոռոգում» ՓԲԸ | 3535594103,0| 123242767,0| 3412351336,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 5 |«Արմավիր-ոռոգում» ՓԲԸ | 1398501574,0| 17232866,0| 1381268706,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 6 |«Էջմիածին-ոռոգում» ՓԲԸ | 884527731,0| 34399568,0| 850128162,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 7 |«Արզնի-Շամիրամ-ոռոգում» | 3951748522,0| 140971121,0| 3810777401,0|
| |ՓԲԸ | | | |
|___|________________________|______________|______________|______________|
| 8 |«Թալին-ոռոգում» ՓԲԸ | 1834801745,0| 112007779,0| 1722793966,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 9 |«Մարտունի-ոռոգում» ՓԲԸ | 29118539,0| 4370845,0| 24747697,0|
|___|________________________|______________|______________|______________|
|10 |«Կոտայք-ոռոգում» ՓԲԸ | 507222648,0| 62018445,0| 445204203,0|
|___|________________________|______________|______________|______________|
|11 |«Երևան-ոռոգում» ՓԲԸ | 179757608,0| 39958067,0| 139799541,0|
|___|________________________|______________|______________|______________|
|12 |«Շիրակ-ոռոգում» ՓԲԸ | 318234800,0| 19839900,0| 298394900,0|
|___|________________________|______________|______________|______________|
|13 |«Սպիտակ-ոռոգում» ՓԲԸ | 125300,0| 87600,0| 37700,0|
|___|________________________|______________|______________|______________|
|14 |«Եղեգնաձոր-ոռոգում» ՓԲԸ | 112620304,0| 5030592,0| 108589712,0|
|___|________________________|______________|______________|______________|
|15 |«Վայք-ոռոգում» ՓԲԸ | 485735885,0| 9928539,0| 475807346,0|
|___|________________________|______________|______________|______________|
|16 |«Նոյեմբերյան-ոռոգում» | 26352941,0| 2244325,0| 24108616,0|
| |ՓԲԸ | | | |
|___|________________________|______________|______________|______________|
| |Ընդամենը | 26560164706,0| 2461022148,0| 24099142559,0|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|NN | Փակ բաժնետիրական | Վերագնահատված արժեքները |
|ը/կ| ընկերության անվանումը |____________________________________________|
| | |վերականգնողա- |վերագնահատված |վերագնահատված |
| | | կան արժեքը | արժեքը |մաշվածությունը|
|___|________________________|______________|______________|______________|
| 1 |Երևանի «Ջրմուղ-կոյուղի»| 83483473950,0| 28517211337,0| 54966262613,0|
| |ՓԲԸ | | | |
|___|________________________|______________|______________|______________|
| 2 |«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ | 99481256291,0| 37335879016,0| 62145377275,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 3 |«Ոռոգում-ջրառ» ՓԲԸ |200627314564,0| 97325914026,0|103301400538,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 4 |«Արարատյան-ոռոգում» ՓԲԸ | 27885359267,0| 9007919963,0| 18877439304,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 5 |«Արմավիր-ոռոգում» ՓԲԸ | 20386935557,0| 6457453621,0| 13929481936,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 6 |«Էջմիածին-ոռոգում» ՓԲԸ | 19906367507,0| 3968754342,0| 15937613165,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 7 |«Արզնի-Շամիրամ-ոռոգում» | 29520673978,0| 9167897133,0| 20352776845,0|
| |ՓԲԸ | | | |
|___|________________________|______________|______________|______________|
| 8 |«Թալին-ոռոգում» ՓԲԸ | 27603269560,0| 11583019518,0| 16020250042,0|
|___|________________________|______________|______________|______________|
| 9 |«Մարտունի-ոռոգում» ՓԲԸ | 3459209282,0| 437358516,0| 3021850766,0|
|___|________________________|______________|______________|______________|
|10 |«Կոտայք-ոռոգում» ՓԲԸ | 11077938444,0| 2447536881,0| 8630401563,0|
|___|________________________|______________|______________|______________|
|11 |«Երևան-ոռոգում» ՓԲԸ | 9115115292,0| 1518690518,0| 7596424774,0|
|___|________________________|______________|______________|______________|
|12 |«Շիրակ-ոռոգում» ՓԲԸ | 18690943293,0| 4842235198,0| 13848708095,0|
|___|________________________|______________|______________|______________|
|13 |«Սպիտակ-ոռոգում» ՓԲԸ | 287971100,0| 37861172,0| 250109928,0|
|___|________________________|______________|______________|______________|
|14 |«Եղեգնաձոր-ոռոգում» ՓԲԸ | 2626765451,0| 799145198,0| 1827620253,0|
|___|________________________|______________|______________|______________|
|15 |«Վայք-ոռոգում» ՓԲԸ | 2665342167,0| 1244795477,0| 1420546690,0|
|___|________________________|______________|______________|______________|
|16 |«Նոյեմբերյան-ոռոգում» | 7590440560,0| 2280431474,0| 5310009086,0|
| |ՓԲԸ | | | |
|___|________________________|______________|______________|______________|
| |Ընդամենը |564408376263,0|216972103390,0|347436272873,0|