Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՐԻՆԱՏԱԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՐԻՆԱՏԱԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ...

 

 

040.2032.261202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2032-Ա

 

i

«ՊԵՐԻՆԱՏԱԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության առաջարկությունը ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու վերաբերյալ, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում առկա` 34 տոկոս կազմող` պետական սեփականություն հանդիսացող 49664 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերությանը:

2. Սահմանել`

ա) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 54780,5 հազար դրամ,

բ) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 13695 հազար դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

3. «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 70890 հազար դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 734 հազար դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 165 հազար դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 51421 հազար դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 18570 հազար դրամ:

4. «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Վճարումներն իրականացնել մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո 1-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2002
N 2032-Ա
Որոշում