010.0473.261202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-226) 5-րդ հոդվածի երկրորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`
«զ) ոչ գործատուի մեղքով առաջացած պարապուրդի վճարման առանձնահատկությունները:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հումքի և նյութերի վերամշակման աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող գործատուների մոտ պարապուրդի (ոչ գործատուի մեղքով) վճարումը կարգավորվում է աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2002 թվականի դեկտեմբերի 26
ՀՕ-473-Ն