040.1934.211202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1934-Ն
i
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը հաստատելու մասին» N 78 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու 1-ին նախաբանը փոփ. 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
._____________________________________________________________.
| Հատուկ | Զբաղեցրած պաշտոնը |
| կոչումը | |
| | |
| | |
| | |
| | |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային |Վերադաս մաքսային մարմնի ղեկավար |
|ծառայության |Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ |
|գեներալ-մայոր| |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային |Վերադաս մաքսային մարմնի վարչության պետ |
|ծառայության |Վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ|
|գնդապետ |Վերադաս մաքսային մարմնի մաքսային պետ |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային |Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ |
|ծառայության |Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ |
|փոխգնդապետ |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ |
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային |Վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ|
|ծառայության |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի |
|մայոր |տեղակալ |
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային |Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ |
|ծառայության |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի |
|կապիտան |տեղակալ |
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի |
| |պետ |
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի |
| |բաժանմունքի պետ |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ |
|ծառայության |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի|
|ավագ |պետ |
|լեյտենանտ |Վերադաս մաքսային մարմնի տեսուչ |
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան գլխավոր տեսուչ|
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի գլխավոր |
| |տեսուչ |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան ավագ տեսուչ |
|ծառայության |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի ավագ |
|լեյտենանտ |տեսուչ |
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան տեսուչ |
| |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի տեսուչ |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային | |
|ծառայության | |
|կրտսեր | |
|լեյտենանտ | |
._____________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
.______________________________________________________________.
|Ծառայության ստաժը| Դրամական հավելավճարի չափը (պաշտոնական |
| | դրույքաչափի համեմատ` տոկոսներով) |
|_________________|____________________________________________|
| 5-10 տարի | 5 |
|_________________|____________________________________________|
| 10-15 տարի | 10 |
|_________________|____________________________________________|
| 15-20 տարի | 15 |
|_________________|____________________________________________|
| 20-25 տարի | 20 |
|_________________|____________________________________________|
|25 և ավելի տարի |25 տարվանից ավելի յուրաքանչյուր տարվա համար |
| |լրացուցիչ հավելավճար` պաշտոնական դրույքաչափի|
| |1 տոկոսի չափով |
.______________________________________________________________.