ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2024 թվականի N 261-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից հետո լրացնել նոր 12.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«12.1) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում` ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ` 100 դրամ.».
2) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձերը վճարած անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով անհատույց օգտվում են տրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից: ՈՒղևորության քանակական սահմանափակում ունեցող ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում` տրոլեյբուսների կամ Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից անհատույց օգտվելու դեպքում` ուղևորության օգտագործման հնարավորությունը տրոլեյբուսների կամ Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից անհատույց օգտվելու յուրաքանչյուր դեպքում` 1 օգտագործման հնարավորությամբ նվազեցվում է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով Որոշման 1-ին կետում լրացվող 12.1-ին ենթակետի դրույթները գործում են մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2024 թ. դեկտեմբերի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2024 թվական: