Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱ ...

 

 

040.1858.051202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1858-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի նկարագիրը և ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 21-ի N 1858-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՁԵՎԸ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի նկարագիրը`

Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանը դեղին գույնի վահան է` կապույտ եզրաշերտով: Կապույտ եզրաշերտի վրա սպիտակ գույնով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Վահանի կենտրոնում կապույտ գույնով պատկերված են Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայությունը խորհրդանշող բանալին և կշեռքը, որոնք շրջապատված են արևի կարմիր ճառագայթներով: Արևի ճառագայթների ստորին մասն ուրվագծում է Արարատ լեռը:

Վահանի ստորին մասը եզրափակում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

Տարբերանշանի բարձրությունը կազմում է լայնության 1.14-րդ մասը:

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական ծառայության տարբերանշանի ձևը`

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - տարբերանշանի ձևը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 1858-Ն
Որոշում