Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 դեկտեմբերի 2024 թվականի N 525-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի նախաբանից ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և» բառերը հանել,

2) Հրամանի N 1 հավելվածից «Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ` 21 հոկտեմբերի 2008թ. N 31-Ա որոշմամբ» բառերը հանել,

3) Հրամանի N 1 հավելվածի աղյուսակի.

ա. 1-ին տողում ««Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109» բառերը փոխարինել »»Թափոնների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1739-Ն» բառերով,

բ. աղյուսակի 1-ին սյունակից «Ում է ներկայացվում ____» և «(ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը)» բառերը և կետադրական նշանները հանել, իսկ «գրանցման համարը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը» բառերով,

գ. աղյուսակի 2-րդ սյունակից «Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008թ. դեկտեմբերի 16-ի N 451-Ն հրամանով» բառերը հանել, իսկ «1 օրինակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարություն` «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով և կետադրական նշաններով,

4) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «հրամանը» բառը փոխարինել «և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների» ներկայացման բաժնի գործարկման և պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

(ԻՐՏԵԿ - 2-րդ կետը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին)

 

    13 դեկտեմբերի 2024 թ.                  Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
13.12.2024
N 525-Ն
Հրաման