(ուժը կորցրել է 14.10.16 թիվ 166-Ն որոշում)
i
050.0299.121102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 11 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2002 թվականի N 299-Ն
i
ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել`
ա) բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագիրն ու կից ներկայացվող մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը (հավելված 1, կցվում է).
բ) բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի ձևը (հավելված 2, կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 3-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի սեպտեմբերի 17-ի
թիվ 299-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄՅՈՒՍ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանված է համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների ու սահմանում է բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագիրը և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը:
2. Բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից բանկի գործունեության տեսակի փոփոխման մասին որոշման ընդունման դեպքում, բանկի գործադիր մարմինը, իսկ կոլեգիալ լինելու դեպքում գործադիր մարմնի ղեկավարը, որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում`
2.1. իր կողմից ստորագրված և բանկի կնիքով հաստատված միջնորդագիր,
2.2. գործունեության տեսակը փոփոխելու մասին բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումը,
2.3. բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշմամբ հաստատված բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը,
2.4. բանկի գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող հետևյալ փաստաթղթերը`
ա) բանկի գործունեության տեսակի փոփոխման մասին որոշման ընդունման պահին բանկի ֆինանսական հաշվետվությունները` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան,
բ) բանկի գործունեության տեսակի փոփոխման մասին որոշման ընդունման պահին բանկի կառուցվածքը, որը ներառում է բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների, բանկի ղեկավարների ցանկը,
գ) բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրով նախատեսված բանկի կողմից իրականացվելիք միջոցառումների, գործողությունների և ժամկետների տնտեսագիտական և կառավարչական հիմնավորումները,
դ) բանկի ֆինանսական հաշվետվությունների կանխատեսումները` կազմված բանկի հայեցողությամբ շաբաթական, ամսական, եռամսյակային կտրվածքով` ըստ բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրով նախատեսված բանկի կողմից իրականացվելիք միջոցառումների, գործողությունների և ժամկետների,
ե) բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրով նախատեսված չլինելու դեպքում բանկի ֆինանսական հաշվետվությունների կանխատեսումները` կազմված բանկի, որպես վարկային կազմակերպություն գրանցվելու (համաձայն բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրով սահմանված ժամկետի) օրվա դրությամբ,
զ) այն հնարավոր բանկերի անվանումները, որոնց հետ բանկը նախատեսում է կնքել բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած պարտավորությունների փոխանցման գործարքներ,
է) բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրով նախատեսված չլինելու դեպքում բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով բանկի ստանձնած պարտավորությունների կատարման ժամանակացույցը, հերթականությունը և այդ պարտավորությունների կատարման աղբյուրները,
ը) բանկի գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող տեղեկություններ` կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի`
1. բանկի գործունեության տեսակի փոփոխման պատճառները,
2. վարկային կազմակերպության կողմից իրականացվելիք գործառնությունների ցանկը և նրանց նկարագրությունը,
3. ֆինանսական ծառայությունների շուկայում նպատակադրված ոլորտները, դրանց տարածքային տեղաբաշխվածությունը ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, չափերը (մասնաբաժինը կամ ծավալները), շուկայական մասնագիտացվածությունը, հաճախորդների հիմնական խմբերը,
4. գործունեության տեսակի փոփոխման ժամանակահատվածում բանկի ֆինանսական, իրավական, կառավարչական խնդիրներն ու ռիսկերը,
5. վարկային կազմակերպության կապիտալի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումները, դրանց նկարագրությունը, կատարման ժամկետները և հիմնավորումները,
6. գործունեության տեսակի փոփոխման ժամանակահատվածում բանկի պարտավորությունների ստանձնման (միջոցների ներգրավման) քաղաքականությունը, որը պետք է ներառի`
6.1. ստանձնվող պարտավորությունների ծավալի և կառուցվածքի կանխատեսումները և պայմանները (ժամկետայնությունն ու տոկոսադրույքը),
6.2. միջազգային ֆինանսական շուկաներից (այդ թվում` միջազգային ծրագրերի շրջանակներում) միջոցների ներգրավման նախատեսվող սխեմաները,
6.3. միջոցների ներգրավումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և առևտրային բանկերից:
7. գործունեության տեսակի փոփոխման ժամանակահատվածում բանկի միջոցների տեղաբաշխման քաղաքականությունը, որը պետք է ներառի`
7.1. ակտիվների ծավալի և կառուցվածքի կանխատեսումը ըստ տեղաբաշխման հիմնական ուղղությունների, ժամկետայնության և ռեզիդենտության,
7.2. վարկային պորտֆելի նկարագիրն` ըստ վարկերի տեսակների և տնտեսության ճյուղերի,
7.3. վարկերի վերադարձման ապահովության մեխանիզմները,
7.4. ներդրումային գործունեության ուղղությունները,
7.5. միջազգային ֆինանսական շուկաներում միջոցների տեղաբաշխման նախատեսվող սխեմաները,
7.6. լիզինգային, ֆակտորինգային, հավատարմագրային կառավարման գործառնությունների կանխատեսումները և ծավալները,
7.7. միջոցների տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և առևտրային բանկերում:
8. գործունեության տեսակի փոփոխման ժամանակահատվածում բանկի ռիսկերի կառավարման քաղաքականությունը,
9. գործունեության տեսակի փոփոխման ժամանակահատվածում բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխումն ու ֆունկցիաները,
10. գործունեության տեսակի փոփոխման ժամանակահատվածում բանկի աշխատակիցների վերապատրաստման ուղղությունները, նրանց թվի նվազեցման կամ ավելացման կանխատեսումները,
11. գործունեության տեսակի փոփոխման ժամանակահատվածում բանկի կողմից ներդրվելիք տեխնոլոգիաները, եթե այդպիսիք ներդրվելու են,
12. վարկային կազմակերպության մարկետինգային քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները:
թ) բանկի հայեցողությամբ` այլ փաստաթղթեր:
3. Սույն կարգի 2-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված ամփոփ տեղեկանքը ներկայացվում է, եթե դրանում նախատեսված տեղեկություններն ամբողջությամբ չեն նշված բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրով:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվում առձեռն կամ փոստով:
5. Սույն կարգի պահանջների չպահպանման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն չի տալիս:
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի սեպտեմբերի 17-ի
թիվ 299-Ն որոշմամբ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդին
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլուխը, ղեկավարվելով __________________________
__________________________________________________________________________
(նշվում է բանկի լրիվ ֆիրմային անվանումը, բարձրագույն կառավարման մարմինը
և նրա ընդունած որոշման ամսաթիվն ու համարը) որոշմամբ, խնդրում ենք համաձայնություն տալ սույն միջնորդագրին:
Կից ներկայացնում ենք`
Այո Ոչ
1. գործունեության տեսակը փոփոխելու մասին բանկի ._. ._.
բարձրագույն կառավարման մարմնի որոշումը ._. ._.
._. ._.
2. բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը ._. ._.
3. բանկի գործունեության տեսակի փոփոխման մասին որոշման ._. ._.
ընդունման պահին բանկի ֆինանսական հաշվետվությունները ._. ._.
4. բանկի գործունեության տեսակի փոփոխման մասին որոշման ._. ._.
ընդունման պահին բանկի կառուցվածքը ._. ._.
5. բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրով
նախատեսված բանկի կողմից իրականացվելիք միջոցառումների,
գործողությունների և ժամկետների տնտեսագիտական և ._. ._.
կառավարչական հիմնավորումները ._. ._.
6. բանկի ֆինանսական հաշվետվությունների կանխատեսումները`
կազմված ------------------------------- կտրվածքով ._. ._.
(շաբաթական, ամսական, եռամսյակային) ._. ._.
7. բանկի ֆինանսական հաշվետվությունների կանխատեսումները
կազմված բանկի, որպես վարկային կազմակերպություն, ._. ._.
գրանցվելու օրվա դրությամբ ._. ._.
8. այն հնարավոր բանկերի անվանումները, որոնց հետ բանկը
նախատեսում է կնքել բանկային ավանդի և բանկային հաշվի
պայմանագրերով իր ստանձնած պարտավորությունների ._. ._.
փոխանցման գործարքներ ._. ._.
9. բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով
բանկի ստանձնած պարտավորությունների կատարման
ժամանակացույցը, հերթականությունը և այդ ._. ._.
պարտավորությունների կատարման աղբյուրները ._. ._.
10. բանկի գործունեության տեսակի փոփոխման գործընթացը
հիմնավորող և բացահայտող տեղեկություններ կազմված ._. ._.
ամփոփ տեղեկանքի ձևով ._. ._.
._. ._.
11. այլ փաստաթղթեր ._. ._.
Առդիր` ______________ էջ ______________________________ բանկի գործադիր մարմնի ղեկավար` _____________________ ________________ թ.
Կ.Տ.