(ուժը կորցրել է 01.12.09 թիվ 363-Ն որոշում)
i
050.0298.121102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 11 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2002 թվականի N 298-Ն
i
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 6-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, նպատակ ունենալով ստեղծել վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցման ընդհանուր միասնական համակարգ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանի ձևը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը, որը գրանցամատյանում համապատասխան տեղեկությունները գրառում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից վարկային կազմակերպությանը գրանցելու և լիցենզավորելու մասին որոշման կայացման, իսկ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում` մեկամսյա ժամկետը լրանալու պահից եռօրյա ժամկետում` բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված տեղեկությունների,
բ) սահմանել, որ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) վերաբերյալ տեղեկությունները վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանում զետեղվում են պետական լիազորված մարմնի կողմից վարկային կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու օրվանից եռօրյա ժամկետում,
գ) սահմանել, որ վարկային կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գրանցամատյանի «Այլ տեղեկություններ» սյունակում նշվում է գործունեության տեսակը փոփոխած և որպես վարկային կազմակերպություն վերագրանցված բանկի նախկին ֆիրմային անվանումը (եթե վարկային կազմակերպությունը մինչև գրանցվելն և լիցենզիա ստանալը հանդիսացել է բանկ), ինչպես նաև տվյալ վարկային կազմակերպության տիպը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 3-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Ձև
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի սեպտեմբերի 17-ի
թիվ 298-Ն որոշմամբ
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Վարկային |Լիցեն-|Լիցենզիան|Լիցենզիայով|ՀՎՀՀ|Տեղեկություններ |Այլ |
| |կազմակեր-|զիայի |տալու |նախատեսված | |գրանցամատյանում |տեղեկու-|
| |պության |համարը|ամսաթիվը |գործու- | |լիցենզիայի |թյուններ|
| |անվանումը| | |նեության | |վերաձևակերպման, | |
| |և | | |տեսակը, | |լիցենզիայի | |
| |գտնվելու | | |գործու- | |գործողության | |
| |վայրը | | |նեության | |կասեցման, | |
| | | | |իրականացման| |լիցենզիայի | |
| | | | |վայրը | |գործողության | |
| | | | | | |դադարեցման մասին| |
|___|_________|______|_________|___________|____|________________|________|
| | | | | | | | |
._________________________________________________________________________.