26.10.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2022 թվականի թիվ 02-Ն
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 169-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 50-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի փետրվարի 8-ի
թիվ 02-Ն որոշման
(նկար)
Բաժին 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (ՀՀ ՎԻՎՕ) նախատեսված վարչական իրավախախտումներ
.__________________________________________________________________.
|ՀՀ |Հայտնա- |Կարգա- |Կայացված|այդ թվում` |
|ՎԻՎՕ|բերված |պահական |որոշում-|_______________________________|
|հոդ-|վարչական |պատասխա- |ների |վարչա-|վարչա-|վարչական գործի |
|վածը|իրավախախ-|նատվության|քանակը |կան |կան |վարույթը կարճելու|
| |տումների |ենթարկելու|(սյ. |տույժ |վա- |մասին, կապված` |
| |քանակը |դեպքերի |5+6+7+8)|նշանա-|րույթի|_________________|
| | |քանակը | |կելու |կասեց-|դատախազին,|այլ |
| | |(ՀՀ ՎԻՎՕ | |մասին |ման |նախաքննու-|հանգա-|
| | |15-րդ | | |մասին |թյան կամ |մանք- |
| | |հոդված) | | | |հետաքննու-|ների |
| | | | | | |թյան |հետ |
| | | | | | |մարմնին | |
| | | | | | |հանձնելու | |
| | | | | | |հետ | |
|____|_________|__________|________|______|______|__________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|____|_________|__________|________|______|______|__________|______|
|____|_________|__________|________|______|______|__________|______|
|____|_________|__________|________|______|______|__________|______|
.__________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 5-ից) |
|_________________________________________________________________________|
|նախա-|տուգա-|տու-|տուգանքի |վարչական |վարչական|տրանս- |հատուկ |տնտե-|
|զգու-|նային |գանք|գումարը, |իրավա- |իրավա- |պորտային |իրավուն-|սական|
|շա- |միավոր| |դրամ |խախտում |խախտում |միջոցներ |քից |գոր- |
|ցում | | |__________|կատարելու |կատա- |վարելու |զրկում |ծու- |
| | | |նշա-|գանձ-|գործիք |րելու |իրավունքի| |նեու-|
| | | |նակ-|վել է|կամ |գործիք |կասեցում | |թյան |
| | | |վել | |անմիջական |կամ | | |կասե-|
| | | |է | |օբյեկտ |անմի- | | |ցում |
| | | | | |հանդիսացող|ջական | | | |
| | | | | |առարկայի |օբյեկտ | | | |
| | | | | |հատուցմամբ|հանդի- | | | |
| | | | | |վերցնում |սացող | | | |
| | | | | | |առարկայի| | | |
| | | | | | |բռնագրա-| | | |
| | | | | | |վում | | | |
|_____|______|____|____|_____|__________|________|_________|________|_____|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
|_____|______|____|____|_____|__________|________|_________|________|_____|
|_____|______|____|____|_____|__________|________|_________|________|_____|
|_____|______|____|____|_____|__________|________|_________|________|_____|
._________________________________________________________________________.
Բաժին 2. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումներ
._______________________________________________________________________
|Օրենքի |Օրենքի |Հայտնաբերված|Կայացված |այդ թվում` |
|անվանումը|հոդվածը|վարչական |որոշումնե-|____________________________|
| | |իրավախախտում|րի քանակը |վարչական |վարչական|վարչական|
| | |ների քանակը |(սյ.5+6+7)|տույժ |վարույթի|գործի |
| | | | |նշանակելու|կասեցման|վարույթը|
| | | | |մասին |մասին |կարճելու|
| | | | | | |մասին |
|_________|_______|____________|__________|__________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_________|_______|____________|__________|__________|________|________|
|_________|_______|____________|__________|__________|________|________|
|_________|_______|____________|__________|__________|________|________|
._______________________________________________________________________
_______________________________________________.
|Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 4-ից) |
|______________________________________________|
|Տուգանքների|տուգանքի |կիրառված վարչական |
|քանակը |գումարը, դրամ|պատասխանատվության |
| |_____________|այլ միջոցների քանակը|
| |նշանակ-|գանձ-| |
| |վել է |վել է| |
|___________|_______|_____|____________________|
| 8 | 9 | 10 | 11 |
|___________|_______|_____|____________________|
|___________|_______|_____|____________________|
|___________|_______|_____|____________________|
_______________________________________________.
Ղեկավար` ________________________ _______________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (լիազորված
անձ)` _______________________ _______________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
«_ _ «______ ____20___թ.
(1-ին հավելվածը խմբ. 21.10.2024 թիվ 33-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2022 թվականի փետրվարի 8-ի
թիվ 02-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորվում են «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ ՎԻՎՕ) և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը բաղկացած է 2 բաժնից, որոնք ներառում են ՀՀ ՎԻՎՕ և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ցուցանիշներ:
7. Հաշվետվության 1-ին բաժնի`
1) սյունակ 1-ում լրացվում է ՀՀ ՎԻՎՕ` վարչական պատասխանատվություն նախատեսող համապատասխան հոդվածի համարը,
2) սյունակ 2-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը,
3) սյունակ 3-ում լրացվում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի քանակը` հաշվի առնելով ՀՀ ՎԻՎՕ 15-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաև զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն,
4) սյունակ 4-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը,
5) սյունակ 5-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը,
6) սյունակ 6-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը,
7) սյունակներ 7-ում և 8-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը` կապված.
ա. դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու հետ,
բ. այլ հանգամանքների հետ.
8) 9-11-րդ և 14-18-րդ սյունակներում լրացվում է կիրառված վարչական տույժերի քանակը` ըստ տեսակների,
9) 12-րդ և 13-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները:
8. Հաշվետվության 2-րդ բաժնի`
1) սյունակ 1-ում լրացվում են վարչական իրավախախտումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների անվանումները,
2) սյունակ 2-ում Հայաստանի Հանրապետության այլ օրենքով նախատեսված համապատասխան հոդվածի համարը,
2) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը,
3) սյունակ 4-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը,
4) սյունակ 5-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը,
5) սյունակ 6-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը,
6) սյունակ 7-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը,
7) սյունակ 8-ում լրացվում է վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների քանակը,
8) 9-րդ և 10-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները,
9) սյունակ 11-ում լրացվում է կիրառված վարչական պատասխանատվության այլ միջոցների քանակը:
(2-րդ հավելվածը խմբ. 21.10.2024 թիվ 33-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2022 թվական: