040.1748.161102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2002 թվականի N 1748-Ա
i
«ԳՅՈՒՄՐԻԱՎՏՈՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 299 որոշմամբ լուծարվող «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`
ա) հաշվեկշռային մեթոդով 59455,1 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարները որպես մեկ ամբողջական միավոր վաճառել դասական աճուրդով.
բ) «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների ու ապրանքանյութական պաշարների վաճառքի մեկնարկային գինը սահմանել 5500,0 հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը):
2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ