Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ...

28.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.06.2010  -ից մինչեւ   28.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 07.03.2019 թիվ 236-Ն որոշում)

i

040.1741.161102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1741-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել`

ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

գ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

դ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ե) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

զ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

է) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ը) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

թ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժբ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժգ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Էրեբունու տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժդ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Շենգավիթի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2) Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետով պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական ոչ առևտրային կազմակերպություն) հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման աշխատանքներին մասնակցությունն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտություններ, ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ և գործիքային չափումներ,

շրջակա միջավայրի օբյեկտների մանրէաբանական, մակաբուծաբանական, ռադիացիոն և քիմիական աղտոտվածության որոշում և բնակչության առողջության վրա այդ ազդակների փոխազդեցության կանխարգելման համալիր միջոցառումների իրականացում:

i

3. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը:

4. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության որոշմամբ:

i

5. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող գույք, բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակության գույքի: Շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(5-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 659-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետին` մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 1741-Ն
Որոշում