Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔ ...

 

21.10.2024 -

 

040.0908.300604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2004 թվականի N 908-Ն

 

ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 25-ի

N 908-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող` արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրման կարգը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ԱՏԳ ԱԱ 4405 00 000, 4408, 4411-4421 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև «Վերաարտահանում» կամ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված ապրանքների վրա:

3. Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) կողմից տրված արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն), ինչը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` համաձայն ձևի:

4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եզրակացությունը տրամադրում կամ մերժում է սույն կարգի 6-րդ կետում նշված հայտը, ինչպես նաև ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Եզրակացությունը մերժվում է սույն կարգի 9-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

5. Փորձաքննության արդյունքների կամ լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջ լինելու դեպքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի կամ տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացություն ձեռք բերողը (այսուհետ` հայտատու) ներկայացնում է էլեկտրոնային եղանակով լրացված հայտ` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա, ինչպես նաև` ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:

7. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ հայտատուի դիմումի հիման վրա այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև` անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:

8. Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացությունը ենթակա չէ օգտագործման այլ անձանց կողմից:

9. Եզրակացությունը տալու գրավոր մերժման հիմք են հանդիսանում`

ա) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը,

բ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

գ) պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը,

դ) արտահանվող փայտանյութի տեսակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին,

ե) արտահանվող փայտանյութի քանակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի քանակին:

10. Եզրակացությունը տալու անհիմն մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

CERTIFICATE

 

N_________

 

Արտահանող (կազմակերպության անվանումը,

    ֆիզիկական անձի անունը, ազգանունը)      ______________________________

    Exporter (name, address, contacts)     ______________________________

                      

Ձեռքբերման անդորրագիր կամ հաշիվ-

ապրանքագիր

(կազմակերպության անվանումը, գտնվելու

վայրը, անդորրագրի կամ հաշիվ-

    ապրանքագրի համարը)                     ______________________________

    Invoice (name, address, number)        ______________________________

                      

Ձեռքբերված փայտանյութի տեսակը, քանակը  ______________________________

    (Type and quantity of wood)            ______________________________

                      

Արտահանվող փայտանյութի տեսակը, քանակը  ______________________________

(Type and quantity of wood for export) ______________________________

 

    Արտահանվող փայտանյութի                 ______________________________

    համապատասխանությունը ձեռքբերված        ______________________________

փայտանյութի տեսակին և քանակին

(Type, nature, quantity and

Certificate of Origine of

wood for export)

Գործողության սկիզբը ___ ____ 20 թ.

Եզրակացության գործողության ժամկետը  Valid from

    Validity period of certificate       Գործողության ավարտը ___ ____ 20 թ.  

                                         Valid up to

 

Ձեռքբերված փայտանյութի բացթողման անդորրագիրն օրինական է:

 

Տրված է ____ ______________ 20 թ.

 

Կ. Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2004
N 908-Ն
Որոշում