Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «Ո ...

 

 

040.1720.121102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1720-Ա

 

i

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի ոՉ դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 և 2002 թվականի մայիսի 23-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2002-2005 թվականների միջոցառումների ծրագրի և ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 690-Ա որոշումներով ընդգրկված են ֆինանսական առողջացման ծրագրերում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել մինչև 2002 թվականը տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված` համապատասխանաբար 55269,0 հազար, 91951,8 հազար և 3294,2 հազար դրամ շահութաբաժինների վճարումից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 1720-Ա
Որոշում