21.09.2024 -
040.1113.100805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2005 թվականի N 1113-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով, 18-րդ հոդվածով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 11-րդ կետի 1-ին ենթակետով, «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը, համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն որոշում)
(որոշումը փոփ. 01.02.18 թիվ 79-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 19.09.2024 թիվ 1497-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման
ԿԱՐԳ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու ընթացակարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու, լիցենզիային կից համապատասխան ներդիր տրամադրելու, մերժելու և ուժը կորցրած ճանաչելու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պայմաններն ու պահանջները, ինչպես նաև սահմանվում են լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Փոստային կապի գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից` սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան գործունեության տեսակի ներդիրի տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Փոստային կապի մասին» օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ սուրհանդակային կապի ծառայությունների գործունեությունը: Փոստային կապի գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է այդ լիցենզիայի շրջանակներում զբաղվել փոստային կապի ծառայությունների և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություններից որևէ մեկով կամ միաժամանակ երկուսով:
4. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
5. Լիցենզիան տրամադրելիս` լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող գործունեության տեսակի վերաբերյալ: Լիցենզիայի ներդիրը տրամադրվում է լիցենզիայի հետ միաժամանակ և վավերական է լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ գործունեության հետևյալ տեսակների`
1) փոստային կապի ծառայությունների գործունեության.
2) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության:
6. Լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Լիցենզիան ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պարտավոր է ապահովել հետևյալ պարտադիր պայմաններն ու պահանջները`
1) փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար ունենալ սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ.
2) փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև հատուկ տարբերանշանով տրանսպորտային միջոցներ.
3) հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով ապահովել մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան.
4) սպասարկման գրասենյակները հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ- հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով:
9. Լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը պետք է բովանդակեն հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)`
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) լիցենզիայի գործողության ժամկետը.
5) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.
6) իրավաբանական անձի անվանումն ու պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հաշվառման և (կամ) բնակության վայրը.
7) ներդիրի համարը.
8) ներդիրը տալու ամսաթիվը, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեսակների համար.
9) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
3. ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. Հայտատուն լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով հայտատուի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),
գ. փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար սպասարկման գրասենյակի (շինության) սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. անհրաժեշտ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի (պայմանագիր) պատճենները.
2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, հաշվառման և (կամ) բնակության վայրը հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),
գ. փոստային և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար սպասարկման գրասենյակի (շինության) սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. անհրաժեշտ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի (պայմանագիր) պատճենները:
4. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Լիցենզավորող մարմինն իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն, ստուգում հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 8-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված պայմաններին և պահանջներին, այդ թվում` կազմակերպելով այցելություն հայտատուի գործունեության վայր: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
12. Լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Լիցենզիայի հայտը մերժվում է`
1) «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով.
2) եթե հայտում նշված և հայտատուի կողմից ներկայացված (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների) տվյալ գործունեության մատուցման (իրականացման) կանոնները հակասում են «Փոստային կապի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշումների պահանջներին.
3) եթե հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ չի պահպանել սույն կարգի 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմաններից ու պահանջներից որևիցե մեկը.
4) եթե հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու փոստային կապի գործունեությամբ:
14. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզավորող մարմինը հայտատուին առձեռն տրամադրում է փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` լիցենզիայի հայտին կից ներկայացված` սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեության տեսակների մասով: Լիցենզիան և ներդիրն ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնել միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում նշված գործունեության տեսակով:
15. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
16. Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով և «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
17. Փոստային կապի գործունեության տեսակի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հայտ` համաձայն N 3 ձևի, տվյալ ներդիրի բնօրինակը և իր կողմից հայցվող գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները:
18. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից` նախկինում ստացած ներդիրով, տվյալ գործունեության տեսակից բացի, սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ գործունեության տեսակով զբաղվելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան գործունեության տեսակի լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, և հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների):
19. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում հայտատուի կողմից հայցվող գործունեության տեսակի լիցենզիայի ներդիր, եթե ներկայացված հայտը համապատասխանում է սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:
20. Լիցենզիայի ներդիրի տրամադրման հայտը մերժվում է, եթե հայտատուի կողմից ներկայացված գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները հակասում են «Փոստային կապի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշումների պահանջներին:
21. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական
գրանցման համարը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը, պետական հաշվառման համարը, հաշվառման և (կամ)
բնակության վայրը)
________________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող գործունեության տեսակով զբաղվելու համար
____________________________________________________________________
(գործունեության տեսակը)
Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
ԴԻՄՈՂ __________________ __________________ __________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական
գրանցման համարը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը, պետական հաշվառման համարը, հաշվառման և (կամ)
բնակության վայրը)
________________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիր` ստորև ներկայացվող գործունեության տեսակով զբաղվելու համար
____________________________________________________________________
(գործունեության տեսակը, որի համար տրամադրվելու է լիցենզիայի ներդիր)
Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
ԴԻՄՈՂ __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական
գրանցման համարը, գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը, պետական հաշվառման համարը, հաշվառման և (կամ)
բնակության վայրը)
________________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի գործունեության լիցենզիային կից տրամադրված N________ ներդիրը:
Հայտին կցվում է ներդիրի բնօրինակը:
ԴԻՄՈՂ __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(1-ին հավելվածը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն, 19.09.2024 թիվ 1497-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման
Ձև
(ՀՀ զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ______________________________
(լիցենզիայի սերիան և համարը)
Տրված է` ________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի
անվանումն ու պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, իսկ
անհատ ձեռնարկատիրոջ դեպքում անունը, ազգանունը, պետական
հաշվառման համարը, հաշվառման և (կամ) բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
_____________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(2-րդ հավելվածը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն, 14.11.2019 թիվ 1589-Ն, 19.09.2024 թիվ 1497-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման
(ՀՀ զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ________________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
______________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումն ու պետական գրանցման համարը, գտնվելու
վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում անունը, ազգանունը, պետական
հաշվառման համարը, հաշվառման և (կամ) բնակության վայրը)
_________________________________________________________
(գործունեության ոլորտը)
______________________________________________
(տալու ամսաթիվը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
_____________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(3-րդ հավելվածը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն, 14.11.2019 թիվ 1589-Ն, 19.09.2024 թիվ 1497-Ն որոշումներ)