ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1406-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1816-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4.1-ին կետից հանել «և տարածքային» բառերը.
i
2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «թ», «ժ», «ժա» և «ժէ» ենթակետերը.
i
3) 8-րդ կետից հանել «տարածքային` հաշվառման-քննական (բաժին, բաժանմունք, խումբ) ու» բառերը.
4) 9-րդ կետից հանել «և տարածքային ստորաբաժանումների» բառերը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. սեպտեմբերի 5
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 սեպտեմբերի 2024 թվական: