ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 օգոստոսի 2024 թվականի N 271-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ N 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 21-Ն հրամանի հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով պատվաստումներ իրականացնելու համար, տրամադրվում են մանկաբարձական կամ նեոնատոլոգիական կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով սահմանված ընթացակարգով գրանցված բնակչություն ունեցող ԲԿ-ներին:»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 87-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:».
2) Հրամանի հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«5. Պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով պատվաստումներ իրականացնելու համար, տրամադրվում են մանկաբարձական կամ նեոնատոլոգիական կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով սահմանված ընթացակարգով գրանցված բնակչություն ունեցող ԲԿ-ներին:».
3) Հրամանի հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«21. Իմունականխարգելման կաբինետի կազմում նախատեսվում է առնվազն 2 սենք` բուժաշխատողի և պատվաստումների իրականացման համար:».
4) Հրամանի հավելվածի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«22. Իմունականխարգելման կաբինետն ապահովվում է բնական օդափոխությամբ` առանց կենտրոնացված օդի ներհոսի տրման (օդափոխությունն իրականացվում է օդանցքների միջոցով և օդափոխիչ մղանցքներով):».
5) Հրամանի հավելվածի 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«35. Բժիշկը կամ բուժքույրը Համակարգում մեկ ամիս առաջ ամրագրում է պլանավորման մասին տեղեկությունն ըստ պատվաստումների հերթական դեղաչափերի` նշելով պատվաստանյութի անվանումը, պատվաստման պլանավորման օրը, ամիսը, տարին:».
6) Հրամանի հավելվածի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«57. Պատվաստումից հետո պատվաստվողը մնում է ԲԿ-ում առնվազն 30 րոպե` անհրաժեշտության դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Բժիշկը տրամադրում է տեղեկատվություն և խորհրդատվություն հետպատվաստումային շրջանում հնարավոր ռեակցիաների մասին:».
i
7) Հրամանի հավելվածի 72-րդ կետի 21-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«21) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության միջոցառումների հրահանգի առկայությունը տեսանելի և անհրաժեշտության դեպքում օգտագործման համար հարմար տեղում,».
i
8) Հրամանի հավելվածի 84-րդ կետում «համաձայն սույն կանոնների և նորմերի Ձև 2-ի» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 15-ի N 21-Ն հրամանով հաստատված «Բժշկական միջամտությունից հրաժարվելու» ձևաթղթի» բառերով.
9) Հրամանի հավելվածի 117-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
i
10) Հրամանի հավելվածի Ձև 2-ը ուժը կորցրած ճանաչել.
i
11) Հրամանի հավելվածի Ձև 3-ում «պարոտիտ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պարօտիտ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
12) Հրամանի հավելվածի Ձև 3-ի «Պատվաստում» սյունակի վեցերորդ պարբերությունում «Սկսած 1 տարեկանից» բառերը փոխարինել «Սկսած 12 ամսականից, ԿԿԽ պատվաստանյութի դեպքում` 6 ամսականից» բառերով.
13) Հրամանի հավելվածի Ձև 3-ի «Պատվաստման ենթակա ազգաբնակչություն» սյունակի տասնմեկերորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«1. Նախաազդակային կանխարգելում`
1) անձինք, ովքեր աշխատում են թափառող կենդանիների հետ,
2) կատաղության «վայրի» վիրուսի հետ աշխատողները,
3) անասնաբույժները, որսորդները, անտառապահները, սպանդանոցի աշխատողները,
2. Հետազդակային կանխարգելում` ըստ հրահանգի».
i
14) Հրամանի հավելվածի ամբողջ տեքստում «սառցային շղթայի» բառերը փոխարինել «սառը շղթայի» բառերով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ
26.08.2024
Պաշտոնական հրապարակման օրը` 27 օգոստոսի 2024 թվական: