Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 7 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 7 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.1685.021102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2002 թվականի N 1685-Ա

 

i

«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 7 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի թիվ 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Երևանի թիվ 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, լուծարվող բաժնետիրական ընկերության գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին`

ա) «Երևանի թիվ 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերն ու այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) «Երևանի թիվ 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը քսանօրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Երևանի թիվ 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2002
N 1685-Ա
Որոշում