(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 37-Ն որոշում)
i
606.0001.190902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2002 թվականի N 12/1-Ն
i
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը (Հավելված 1):
2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո իրենց գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր` սույն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումն ու յուրաքանչյուր հայտարարագիր ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում դրանք ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները 1 ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
սեպտեմբերի 11-ի թիվ 12/1-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Ձև
Նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ
Թիվ _______ ընտրատարածքի ______________ համայնքում
________________________________ թեկնածու գրանցված _______________________
համայնքի ղեկավար, ավագանու անդամ անուն, հայրանուն,
__________ -ի նախընտրական հիմնադրամի _____________________
ազգանուն հաշվեհամարը
(հազար դրամներով)
._________________________________________________________________________.
| ՄՈՒՏՔԵՐ | ԾԱԽՍԵՐ |
|____________________________________|____________________________________|
|Հ/Հ|Մուծումներ |Ամիս, |Վճարման|Գու-|Հ/Հ|Ծախսերի |Ամիս, |Վճարման|Գու-|
| |կատարողների|ամսաթիվ|հանձնա-|մարը| |անվանումը |ամսաթիվ|հանձնա-|մարը|
| |անվանումը | |րարագրի| | |/տեսակը և | |րարագրի| |
| |և հասցեն | |համարը | | |ուղղվածու- | |համարը | |
| | | | | | |թյունը/ | | | |
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|

| |Ընդամենը | | | | |Ընդամենը | | | |
| |մուծումներ | | | | |ծախսեր | | | |
.________________________________________|___________|_______|_______|____|
|Մնացորդը առ| | | |
.________________________________.
--------------------------------------- -------------------
/թեկնածուի ա.ա.հ/ /ստորագրություն/
--------------------------------------- -------------------
/թեկնածուի լիազոր ներկայացուցիչ ա.ա.հ/ /ստորագրություն/