Սեղմել Esc փակելու համար:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈ ...

 

 

606.0006.180902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «18»        09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602184

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2002 թվականի N 11/6-Ն

 

i

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածով, 60-րդ հոդվածի 3-րդ կետով և 61-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը» (հավելված 1) և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների ընտրական փաստաթղթերն ընդունելու վերաբերյալ ստացականի ձևը (հավելված 2) (կցվում են):

2. Դիմել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` քվեարկությունից հետո տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից ընտրական փաստաթղթերի տեղափոխման անվտանգությունն ապահովելու նպատակով, հատկացնել ավտոմեքենա և ներքին գործերի նախարարության երկու զինված աշխատակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 16.04.1999 թ. արձ. 16 կետ 3 «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներից մարզային ընտրական հանձնաժողով ընտրական փաստաթղթերը ներկայացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

սեպտեմբերի 4-ի թիվ 11/6-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

Քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփման նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովն առանձին-առանձին փաթեթավորում, սոսնձում և կնքում է`

1. չօգտագործված և ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները` ԿԸՀ-ի 28.08.2002 թ. թիվ 10/4 որոշմամբ սահմանված կարգով.

2. ընտրողների ցուցակները (որտեղ նշված են նրանց անձնագրային տվյալները և ստորագրությունները).

3. քվեատուփում առկա` հաշվարկված և տեսակավորված`

ա) յուրաքանչյուր կուսակցության կամ թեկնածուի օգտին տրված վավեր քվեաթերթիկները,

բ) բոլորին դեմ քվեաթերթիկները,

գ) անվավեր քվեաթերթիկները,

դ) չսահմանված նմուշի քվեաթերթիկները:

Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունները կազմելուց հետո, դրանց մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, գործավարության մատյանը, կնիքը, փաթեթավորված, սոսնձված և կնքված քվեաթերթիկների փաթեթները ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամ հետո ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Փաթեթավորված, սոսնձված և կնքված փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթ կարող է ստորագրվել հանձնաժողովի նիստին ներկա ցանկացող անդամների կողմից:

Տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին տեղափոխող ավտոմեքենաները կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Քվեարկությունից հետո զինծառայողների ցուցակներն ուղարկվում են ԿԸՀ և պահվում առնվազն 2 ամիս:

Ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական բոլոր փաստաթղթերը` բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող փաստաթղթերի, սահմանված կարգով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

սեպտեմբերի 4-ի թիվ 11/6-Ն որոշման

 

Ձև

 

ՍՏԱՑԱԿԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

200 __ թ. ________________ -ին, ժամը _________ -ին թիվ ______ ընտրատարածքի ամիս, ամսաթիվ ________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ _________________________________ -ից ընտրատարածքային ընտրական

անուն, ազգանուն հանձնաժողովն ստացավ. ա) ընտրական փաստաթղթերի սոսնձված (զմռսված) և կնքված փաթեթը ____ բ) գործավարության մատյանը գ) ամփոփիչ և անճշտությունների վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը դ) թիվ _________ կնիքը:

 

Հանձնեց _______________________            Ստացավ _______________________

               ՏԸՀ նախագահ                        ԸԸՀ պատասխանատու անդամ

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
04.09.2002
N 11/6-Ն
Որոշում