(ուժը կորցրել է 04.10.07 թիվ 1161-Ն որոշում)
i
040.1625.231002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1625-Ն
i
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` 3-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1625-Ն որոշման
ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության` շենքը կրող կառուցվածքների, շենքի միջհարկային ծածկերի (առաստաղներ, հատակներ), նկուղների, ձեղնահարկի, տեխնիկական հարկերի, տանիքի, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների, վերելակների, վերելակային ու այլ հորերի, մեխանիկական, էլեկտրական և այլ սարքավորումների ու տարածքների պահպանմանը ներկայացվող քաղաքաշինական, սանիտարական հակահրդեհային ու կոմունալ սպասարկման պահանջների ապահովմանն ուղղված պարտադիր նորմերը ներառում են այնպիսի նվազագույն ծավալի պարտադիր իրականացման ենթակա կազմակերպական և տեխնիկական համալիր միջոցառումներ ու աշխատանքներ, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
2. Պարտադիր իրականացման են ենթակա հետևյալ միջոցառումները և աշխատանքները`
ա) կենցաղային և կոշտ թափոնների հեռացում` առնվազն 3 օրը մեկ անգամ.
բ) ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դիզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում` առնվազն 3 ամիսը մեկ անգամ.
գ) ընդհանուր օգտագործման և շենքի շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում` առնվազն 2 օրը մեկ անգամ.
դ) ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում` առնվազն տարին մեկ անգամ.
ե) վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
Վերանորոգման աշխատանքների իրականացման ժամկետները որոշվում են շենքի ընդհանուր օգտագործման գույքի տեխնիկական վիճակի տեսողական զննման, անհրաժեշտության դեպքերում` մասնագիտական կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունների հիման վրա:
Ընդ որում, վթարային բնույթի այն վնասվածքներն ու անսարքությունները, որոնք կարող են ուղղակի վտանգ ներկայացնել, անհապաղ պետք է վերացվեն: ՈՒղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից.
զ) բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ:
Ավելի քան 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է սույն որոշումն ուժի մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:
Նոր կառուցվող, ինչպես նաև մինչև 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է դրանց 10 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում: