040.1613.181002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1613-Ն
i
«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1086-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել`
ա) թ. 705 պարենային խանութի տարածքը (քաղ. Երևան, Նորքի 1-ին զանգվ., 95/96 շենք (Գայի 4), զբաղեցրած ընդհանուր մակերեսը` 565.40 քառ. մ).
բ) թ. 181 խանութի տարածքը (քաղ. Երևան, Հ. Քոչարի 27, զբաղեցրած ընդհանուր մակերեսը` 122.63 քառ. մ):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնումը «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
ա) տարածքի վերանորոգման համար տրամադրվելիք 50000 ԱՄՆ-ի դոլարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ստանալուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների վերանորոգման աշխատանքների կատարումը և կազմակերպության տեղափոխումն այդ տարածք.
բ) հաշվապահական ձևակերպումների ժամանակ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված տարածքի հաշվեկշռային արժեքն ընդունել 6326050 դրամ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցնելու մասին» N 1086-Ն որոշմամբ հաստատված վաճառքի նվազագույն գնին.
գ) հաշվապահական ձևակերպումների ժամանակ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված տարածքի հաշվեկշռային արժեքն ընդունել 1661000 դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցնելու մասին» N 1086-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների ցանկի 494-րդ տողի 3-րդ սյունակը լրացնել «(առանց տարածքի)» բառերով, իսկ նույն տողի 7-րդ սյունակում «6326050» թիվը փոխարինել «26400» թվով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ