040.1590.161002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1590-Ն
i
«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Վարդան Մամիկոնյան» շքանշանի նկարագրությունը և նմուշը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2002 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1590-Ն որոշման
«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:
Շքանշանի մեծությունը 2 անկյունագծով` 5,5 սմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա (սապֆիր):
Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, մեդալիոնի արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` դեմքի աջ ուղղվածությամբ: Մեդալիոնը շրջանակող 0,6 սմ լայնությամբ ոսկեզօծ ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված են` վերևում` «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում` «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:
Մեդալիոնը եզերող 2,7 սմ տրամագծով շրջանակի 4 հատվածում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:
Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է գնում երկթեք շերտ, որոնց աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 5 մմ տրամագիծ ունեցող 3 կողմի մեծ շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 փոքր շրջանակների մեջ` մեկ կարատանոց կապույտ շափյուղա (սապֆիր):
Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծվում է ոսկու 1,5 մմ շերտով:
Շքանշանի հակառակ երեսը հարթ է: Կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից վերև` շքանշանի թվահամարը:
Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը արծաթագույն է, կենտրոնում` 8 մմ ծիրանագույն շերտն է:
(հավելվածը փոփ. 14.04.04 թիվ 499-Ն որոշում)
-------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում