(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0001.151002
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 10 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2002 թվականի N 15/1-Ն
i
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2002 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-389 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը կարող են բողոքարկվել դատարան:
i
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված` սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված տեղեկանք` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան ներկայացնելու համար (ձևը կցվում է):
(2-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 30-Ն որոշում)
3.-6. (3-6-րդ կետերն ուժը կորցրել են 22.06.05 թիվ 23-Ն որոշում)
i
Հավելված 1
i
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
հոկտեմբերի 9-ի թիվ 15/1-Ն որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղաքացի _________________________________________________________
/Ազգանուն, անուն, հայրանուն/
Անձնագիր` սերիա ______________ համար______________________________
Հաշվառված __________________________փողոց _______________________
/գյուղ, քաղաք/
շենք _________________ բնակարան /տուն/ ______________________________
Հաշվառված է թիվ ------ ընտրատարածքի թիվ ----- ընտրական տեղամասի
տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված չէ
(Ներկայացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան):
Տեղամասային ընտրական
հանձնաժողովի նախագահ _______________________ Կ.Տ.
/ստորագրություն/
(հավելվածը փոփ. 22.06.05 թիվ 23-Ն, 08.02.07 թիվ 30-Ն որոշումներ)