Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2024 թվականի N 846-Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 28-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի «Անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգը հաստատելու մասին» N 82-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2024 թվականի հունիսի 6-ի

N 846-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը տարածվում է գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` կենդանիներ) վարակիչ` կարանտինային և հատուկ վտանգավոր հիվանդությունների (այսուհետ` անասնահամաճարակ) հետևանքով անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող փոխհատուցման հետ կապված հարաբերությունների վրա:

2. Փոխհատուցումը տրամադրվում է անասնահամաճարակների բռնկման հետևանքով` գյուղատնտեսական կենդանիների անկման կամ անասնահամաճարակների տարածման կանխարգելման նպատակով վարակված կամ վարակման անմիջական սպառնալիքի ենթակա կենդանիների սանիտարական սպանդի կամ ոչնչացման դեպքերում:

3. Անասնահամաճարակի հետևանքով անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին փոխհատուցումը տրամադրվում է սույն կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցների հաշվին:

4. Անկած գյուղատնտեսական կենդանիները, ինչպես նաև դրանցից ստացված հումքը և մթերքը ենթակա են ոչնչացման:

5. Անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին փոխհատուցման տրամադրման կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հանձնաժողովի կազմը (այսուհետ` հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) ներկայացմամբ:

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (հանձնաժողովի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կամ տեղակալը (հանձնաժողովի նախագահի տեղակալ).

3) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) ղեկավարը կամ տեղակալը.

4) հասարակական կազմակերպության ներկայացուցիչը (համաձայնությամբ):

7. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) տվյալների շտեմարանի պահպանումը և տվյալների վերլուծությունը.

2) շուկայական արժեքով պայմանավորված անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ առաջարկության ներկայացում հանձնաժողովի նախագահին.

3) սեփականատերերին տրամադրված փոխհատուցման գործընթացի հրապարակայնության և թափանցիկության ապահովումը:

8. Հանձնաժողովի նախագահը պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրը մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն` 7-րդ կետի դրույթների շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետությունում անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման, անասնահամաճարակի հետևանքով անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության աշխատանքները համակարգելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծվում է մարզային հանձնաժողով (այսուհետ` մարզային հանձնաժողով):

10. Մարզային հանձնաժողովն ստեղծվում է նախարարության և համապատասխան մարզպետի համատեղ հրամանով` անասնահամաճարակ արձանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Մարզային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) տեսչական մարմնի մարզային կառույցների աշխատողներ.

2) համապատասխան մարզպետների աշխատակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներ (համաձայնությամբ).

3) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) մարզային մասնաճյուղերի համաճարակաբաններ, անասնաբույժներ.

4) տնտեսավարողներ (համաձայնությամբ):

12. Մարզային հանձնաժողովը ղեկավարում է համապատասխան մարզպետը:

13. Մարզային հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական կենդանիների ցանկի ճշգրտումը և տվյալների շտեմարանի ստեղծումը, որը պետք է ներառի`

ա. ֆիզիկական անձի դեպքում` սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրի պատճենը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը, իսկ իրավաբանական անձի` ընկերության անվանումը, գտնվելու վայրը և տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի պատճենը, կոնտակտային տվյալները, էլեկտրոնային փոստը,

բ. անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը` ըստ նույնականացման համարի (առկայության դեպքում), կենդանատեսակի, սեռահասակային խմբի, քաշի,

գ. առկայության դեպքում` լաբորատոր փորձաքննության եզրակացությունը, կամ կասկածվող հիվանդության անվանումը,

դ. արոտային շրջանի դեպքում` անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների արածեցման տարածքը.

2) տվյալների շտեմարանի տրամադրումը հանձնաժողովին.

3) պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրը մեկ անգամ կազմում է ակտ` սույն կետի դրույթների շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ և ներկայացնում է հանձնաժողովին.

4) անասնահամաճարակների մասին մարզում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում բացատրական աշխատանքների իրականացումը:

14. Մարզային հանձնաժողովը կազմակերպության մարզային մասնաճյուղերի համաճարակաբաններից ընտրում է քարտուղար, որի կողմից հավաքագրվում են սույն կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ տեղեկություններ և կազմում է ընթացիկ և վերջնական ակտեր:

15. Գյուղատնտեսական կենդանիների ոչնչացման կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) իրականացումը, անկումն արձանագրելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում մարզային հանձնաժողովի նախագահը ընթացիկ ակտի մեկ օրինակը ներկայացնում է նախարարությանը:

 

2. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու նպատակով մարզային հանձնաժողովի կողմից կազմվում է վերջնական ակտ` 3 օրինակից:

17. Մարզային հանձնաժողովը սույն կարգի 13-րդ կետով սահմանված պահանջվող ամբողջ տեղեկությունը, ինչպես նաև վերջնական ակտի մեկ օրինակը և ակտի ամփոփման արդյունքները` անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ ներկայացնում է նախարարությանը` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

18. Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում մարզային հանձնաժողովի նախագահի կողմից տրամադրված ակտերի մեկ օրինակը և ակտի ամփոփման արդյունքները ներկայացնում է հանձնաժողովին:

19. Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է նախարարության կողմից ներկայացված ակտերը և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում առաջարկություն` կենդանիների սեփականատերերին տրամադրվող փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ, հաշվի առնելով վիճակագրական կոմիտեի հրապարակումները:

20. Անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին տրամադրվող փոխհատուցումը հաշվարկվում է` գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մսեղիքի միջին գնի 55 տոկոսի չափով:

21. Սեփականատերերին ցուցաբերվող փոխհատուցումը տրամադրվում է, երբ առկա է լաբորատոր փորձաքննության եզրակացությունը հետևյալ հիվանդությունների`

1) կատաղություն.

2) խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա.

3) խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների ժանտախտ.

4) խոզերի աֆրիկական ժանտախտ.

5) ձիերի աֆրիկական ժանտախտ.

6) մանր եղջերավորների Ռիֆտ հովտի տենդ.

7) մանր եղջերավորների Նայրոբի հիվանդություն.

8) ձիերի խլնախտ.

9) լաբորատոր փորձաքննությամբ չախտորոշված նոր վարակիչ` էմերջենտ հիվանդության դրսևորման դեպքում:

22. Սեփականատերերին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված փոխհատուցվող գումարը նախարարության կողմից տրամադրվում է տուժած սեփականատիրոջը` պայմանագիր կնքելուց հետո:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2024 թվականի հունիսի 6-ի

N 846-Ն որոշման

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմաններն ու դեպքերը:

2. Կենդանիների և մարդկանց առողջությանն սպառնացող վտանգ հանդիսացող կենդանական ծագման հումքի և մթերքի հետագա որևէ օգտագործումը կամ սպառումը բացառելու նպատակով իրականացվում է կենդանիների կամ նրանց դիակների ոչնչացում` այրման կամ բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում հալեցման միջոցով, ինչպես նաև թաղումը, ստորգետնյա պահեստավորումը կամ կուտակումը, վերգետնյա այրումը (վառում) վառելանյութի միջոցով բացօթյա պայմաններում, անմիջական այրումը հատուկ սարքավորումների պայմաններում:

3. Որոշակի հիվանդությունների դեմ պայքարի ընթացքում վարակված կամ վարակման անմիջական սպառնալիքի ենթակա գյուղատնտեսական կենդանիների նկատմամբ իրականացվում է սանիտարական սպանդ` պայմանական պիտանի կենդանական ծագման հումքի և մթերքի ստացմամբ, որոնք կարող են օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո, որը երաշխավորում է դրանց անվտանգությունը:

4. Կենդանիների հարկադիր մորթն իրականացվում է սպանդանոցներում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման համաձայն:

5. Կենդանիները ոչնչացվում կամ հարկադիր մորթի են ենթարկվում սույն կարգով, ըստ հարուցչի` գիտականորեն հիմնավորված, ինչպես նաև ԿԱՀԿ-ի պահանջներին համապատասխան, եթե`

1) լաբորատոր փորձաքննության արդյունքում հիվանդությունն ախտորոշվել է.

2) կենդանիների մոտ դրսևորվում է նոր վարակիչ հիվանդություն (էմերջենտ), որը կարող է առաջանալ` արդեն իսկ հայտնի հարուցչի գենային ձևափոխությունից կամ աշխարհագրական նոր տարածքի ներթափանցմամբ կամ անհայտ հարուցչով վարակվելիս:

6. Ախտաբանաանատոմիական հետազոտության համար նմուշառումն իրականացվում է ելնելով կասկածվող վարակիչ հիվանդության տեսակից:

7. Հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով ախտաբանական նյութի նմուշները տեսչական մարմինը ներկայացնում է անասնաբուժական լաբորատորիա, անհրաժեշտության դեպքում` ռեֆերենս լաբորատորիա:

8. Տեսչական մարմնի վերահսկողությամբ կազմակերպվում է դիակների, կենդանիների ոչնչացման և ախտահանության աշխատանքներ, որոնք իրականացվում են տնտեսավարողի կողմից:

9. Կենդանիների հիվանդացության, անկման, ոչնչացման կամ հարկադիր մորթի դեպքերի և իրականացված միջոցառումների վերաբերյալ տեսչական մարմնի կողմից կազմվում է ակտ, որը պետք է ներառի

1) ակտի կազմման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրի պատճենը, հեռախոսահամարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը և կոնտակտային տվյալները.

3) անկած և վտանգված կենդանիների գլխաքանակի, նույնականացման համարի (առկայության դեպքում), կենդանատեսակի, սեռահասակային խմբի վերաբերյալ տվյալներ.

4) հիվանդության կլինիկական նշանները.

5) նմուշառման օրը, ամիսը, ամսաթիվը, լաբորատոր փորձաքննության տվյալները` առկայության դեպքում.

6) ոչնչացման և դիակի (դիակների) թաղման վայրը, իրականացված ախտահանիչ միջոցառումները:

10. Ակտը կազմվում է 3 օրինակից և ստորագրվում է կենդանու սեփականատիրոջ, տեսչական մարմնի աշխատակցի, համաճարակաբանի, համայնքի կամ բնակավայրի ղեկավարի կամ ավագանու կողմից:

11. Սույն որոշմամբ սահմանված անասնահամաճարակների բռնկմանը և (կամ) տարածմանը պատճառ հանդիսացող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2024
N 846-Ն
Որոշում