Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂ ...

03.06.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.2002  -ից մինչեւ   03.06.2004  -ը:
 
(ուժը կորցրել է 06.05.04 թիվ 665-Ն որոշում)

i

040.1580.141002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«14» հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1580-Ն

i

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԱՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՌՈՒԻ (ՊԱՀԱՌՈՒԻ) ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասին, 7-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետին, 9-րդ հոդվածի առաջին ու 11-րդ հոդվածի երրորդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին իրենց գործունեության մասին հաշվետվությունների (տեղեկությունների) ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից գրավատոմսերի և անվանական պահպանական անդորրագրերի ձևակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտի ձևակերպման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից վարկավորման ընդհանուր պայմաններում փոփոխությունների և լրացումների կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին տեղեկացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1580-Ն որոշման

ԿԱՐԳ

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

1. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) են ներկայացնում տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների և այլ պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների մասին եռամսյակային հաշվետվություն (N 1 ձևը կցվում է) ու գրավի առարկաների և ի պահ ընդունված գույքի գնահատված արժեքի` օրվա վերջի դրությամբ մնացորդի մասին ամսական հաշվետվություն (N 2 ձևը կցվում է):

2. Տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների և այլ պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների մասին եռամսյակային հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

3. Գրավի առարկաների և ի պահ ընդունված գույքի գնահատված արժեքի` օրվա վերջի դրությամբ մնացորդի մասին ամսական հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

4. Տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների և այլ պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների մասին եռամսյակային ու գրավի առարկաների և ի պահ ընդունված գույքի գնահատված արժեքի` օրվա վերջի դրությամբ մնացորդի մասին ամսական հաշվետվությունները լիազորված մարմին են ներկայացվում ուղեկցող նամակով:

5. Հաշվետվությունը լիազորված մարմին ներկայացված է համարվում սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթուղթը լիազորված մարմնի փաստաթղթերի մուտքագրման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից մուտքագրման պահից, իսկ այդ փաստաթուղթը լիազորված մարմին փոստով ուղարկվելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:

6. Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու անձը ներկայացված հաշվետվության ուսումնասիրությունից հետո հաշվետվության վրա կատարում է գրառում` հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լրացված լինելու մասին:

Ձև N 1

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ՍԵՓԱԿԱՆ ՈՒ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)

._________________________________________________________________________.

|NN |        Ցուցանիշի անվանումը            |Ցուցա- |   Ցուցանիշների      |

|ը/կ|                                       |նիշների|   մեծությունը       |

|   |                                       |չափման |     այդ թվում`      |

|   |                                       |միավորը|                     |

|   |                                       |       |_____________________|

|   |                                       |       |հաշվետու |հաշվետու   |

|   |                                       |       |ժամանակա-|ժամանակա-  |

|   |                                       |       |շրջանում |շրջանի     |

|   |                                       |       |         |վերջին օրվա|

|   |                                       |       |         |դրությամբ  |

|   |                                       |       |         |(մնացորդա- |

|   |                                       |       |         |յին)       |

|___|_______________________________________|_______|_________|___________|

| 1 |               2                       |     3 |    4    |     5     |

|_________________________________________________________________________|

|                                ԲԱԺԻՆ I                                  |

|_________________________________________________________________________|

|1. |Վարկավորված քաղաքացիների ընդհանուր թիվը|       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|2. |Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը    |       |         |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |երկարաձգված վարկերի ընդհանուր ծավալը   |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|3. |Մեկ քաղաքացուն տրված վարկի առավելագույն|       |         |X          |

|   |ծավալը                                 |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|4. |Մեկ քաղաքացուն տրված վարկի նվազագույն  |       |         |X          |

|   |ծավալը                                 |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|5. |Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալը     |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|6. |Տրամադրված վարկերի առավելագույն        |       |         |X          |

|   |տոկոսադրույքը                          |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|7. |Տրամադրված վարկերի նվազագույն          |       |         |X          |

|   |տոկոսադրույքը                          |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|8. |Տրամադրված վարկերի առավելագույն        |       |         |X          |

|   |ժամկետը                                |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|9. |Տրամադրված վարկերի նվազագույն ժամկետը  |       |         |X          |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|10.|Մարված վարկերի ընդհանուր գումարը       |       |         |X          |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |ժամկետանց վարկերի գումարը              |       |         |X          |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|11.|Տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված    |       |         |X          |

|   |տոկոսները                              |       |         |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |տրամադրված վարկերի դիմաց փաստացի       |       |         |X          |

|   |ստացված տոկոսները                      |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|12.|Դրամական միջոցների ընդհանուր ծավալը    |       |X        |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |բանկային հաշվում                       |       |X        |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|13.|Այլ ակտիվներ                           |       |X        |           |

|_________________________________________________________________________|

|                               ԲԱԺԻՆ II                                  |

|_________________________________________________________________________|

|14.|Ներգրավված դրամական միջոցների          |       |         |           |

|   |ընդհանուր գումարը                      |       |         |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |ներգրավված դրամական միջոցների          |       |         |X          |

|   |առավելագույն տոկոսադրույքը             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |ներգրավված դրամական միջոցների          |       |         |X          |

|   |նվազագույն տոկոսադրույքը               |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|15.|Ներգրավված դրամական միջոցների          |       |         |X          |

|   |առավելագույն ժամկետը                   |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|16.|Ներգրավված դրամական միջոցների          |       |         |X          |

|   |նվազագույն ժամկետը                     |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|17.|Ներգրավված դրամական միջոցների դիմաց    |       |         |X          |

|   |հաշվեգրված տոկոսները                   |       |         |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |ներգրավված դրամական միջոցների դիմաց    |       |         |X          |

|   |փաստացի վճարված տոկոսները              |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|18.|Այլ պարտավորություններ                 |       |X        |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|19.|Կանոնադրական կապիտալը                  |       |X        |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|20.|Հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ      |       |X        |           |

|   |շահույթը (վնասը)                       |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|21.|Ընդամենը` կապիտալ                      |       |X        |           |

|_________________________________________________________________________|

|                               ԲԱԺԻՆ III                                 |

|_________________________________________________________________________|

|22.|Գրավատան կողմից ընդունված գրավի        |       |         |           |

|   |առարկաների համաձայնեցված ընդհանուր     |       |         |           |

|   |արժեքը                                 |       |         |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |ոսկերչական իրեր                        |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |մարդատար փոխադրամիջոցներ               |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |կենցաղային տեխնիկա                     |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|23.|Իրացման ենթակա գրավի առարկաների        |       |         |           |

|   |համաձայնեցված ընդհանուր արժեքը         |       |         |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |ոսկերչական իրեր                        |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |մարդատար փոխադրամիջոցներ               |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |կենցաղային տեխնիկա                     |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|24.|Գրավի առարկաների իրացումից ստացված     |       |         |X          |

|   |հասույթը                               |       |         |           |

|   |այդ թվում`                             |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |ոսկերչական իրեր                        |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |մարդատար փոխադրամիջոցներ               |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|   |կենցաղային տեխնիկա                     |       |         |           |

|___|_______________________________________|_______|_________|___________|

|25.|Գրավի առարկաների իրացումից ստացված     |       |         |X          |

|   |հասույթի և  վարկերի (ներառյալ          |       |         |           |

|   |տոկոսագումարները և  տույժերը) մարմանն  |       |         |           |

|   |ուղղված գումարների դրամական կամ        |       |         |           |

|   |բացասական տարբերությունը               |       |         |           |

._________________________________________________________________________.

Տնօրեն ______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Գլխավոր հաշվապահ ______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ. Տ.  _____________________________

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

Ծանոթագրություն: Հաշվետվության մեջ դրամական մեծությունն արտահայտվում է հազար դրամներով:

Ձև N 2

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԻ` ՕՐՎԱ ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՆԱՑՈՐԴԻ ՄԱՍԻՆ (ԱՄՍԱԿԱՆ)

_____________________________________

                   (գրավատան ֆիրմային լրիվ անվանումը)

._________________________________________________________________________.

|Հաշվետու    |Գրավի առարկաների և  ի     |Ապահովագրական |Գրավի և  ի պահ    |

|ամսվա       |պահ ընդունված գույքի      |գումարի չափը  |ընդունված գույքի  |

|հերթական    |գնահատված արժեքի` օրվա    | (հազ. դրամ)  |ապահովագրական     |

|օրը         |վերջի դրությամբ մնացորդը  |              |գումարը գերազանցող|

|            |      (հազ. դրամ)         |              |արժեքի չափը       |

|            |                          |              |(հազ. դրամ)       |

|____________|__________________________|______________|__________________|

|1.          |                          |              |                  |

|____________|__________________________|______________|__________________|

|2.          |                          |              |                  |

|____________|__________________________|______________|__________________|

|3.          |                          |              |                  |

|____________|__________________________|______________|__________________|

|4.          |                          |              |                  |

|____________|__________________________|______________|__________________|

|5.          |                          |              |                  |

|30.         |                          |              |                  |

|____________|__________________________|______________|__________________|

|31.         |                          |              |                  |

._________________________________________________________________________.

Կատարող _____________________  Գրավատան ղեկավար _____________________

           (անունը, ազգանունը)                      (անունը, ազգանունը)

  Հեռախոսահամարը ________         Գլխավոր հաշվապահ  _____________________

                                                    (անունը, ազգանունը)

Հանձնման ամսաթիվը ______ 200  թ.

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1580-Ն որոշման

ԿԱՐԳ

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԱՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

1. Գրավատունը գույքը գրավ ընդունելիս գրավատոմսը (N 1 ձևը կցվում է) ձևակերպում է երկու օրինակից: Յուրաքանչյուր գրավատոմսի վրա նշվում է համարը, և այն կնքվում է գրավատան կնիքով:

2. Գույքի գրավադրումը ձևակերպվում է գրավատոմսով, եթե գրավադրվող գույքը`

ա) հնարավոր չէ բաժանել առանց գույքի նշանակության փոփոխման,

բ) ապահովում է միայն մեկ վարկային պայմանագրի կատարումը:

3. Գրավատոմսում նշվում են`

ա) գրավատան լրիվ անվանումը և գրավատուի անձնագրային տվյալները,

բ) համապատասխան վարկի (վարկերի) պայմանագրի համարը,

գ) գրավադրվող գույքն ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև գրավադրվող գույքի` գրավատան և գրավատուի միջև համաձայնեցված արժեքը (այսուհետ` գույքի արժեք),

դ) գրավադրվող գույքի նկարագրությունը, ընդ որում, եթե գրավադրվող գույքը հնարավոր է մասնատել առանց այդ գույքի ապրանքային հատկանիշներն էապես վնասելու, բայց գույքը հանձնվում է առանց մասնատելու, ապա գրավատոմսում տրվում է նշված յուրաքանչյուր մասի բավարար նկարագրությունը:

4. Գրավատոմսը համարվում է ձևակերպված, եթե դրանում կատարվել են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված բոլոր նշումները, և գրավատոմսի յուրաքանչյուր օրինակն ստորագրված է գրավատան ներկայացուցչի ու գրավատուի կողմից, ինչպես նաև կնքված է գրավատան կնիքով:

Գրավատոմսի 1 օրինակը պահվում է գրավատանը, իսկ մյուս օրինակը հանձնվում է գրավատուին:

Ձևակերպումից հետո գրավատոմսում բոլոր փոփոխությունները կատարվում են գրավատանը պահվող օրինակում, իսկ գրավատուի պահանջով` նաև վերջինիս մոտ պահվող օրինակում: Ընդ որում, ձևակերպումից հետո գրավատոմսում յուրաքանչյուր փոփոխությունը (այդ թվում` նաև գույքի արժեքի փոփոխությունը) վավերացվում է գրավատան ներկայացուցչի և գրավատուի ստորագրություններով:

5. Գույքը գրավատուին վերադարձնելիս, գրավատանը պահվող գրավատոմսի օրինակում, իսկ գրավատուի պահանջով` նաև վերջինիս մոտ պահվող օրինակում (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի) պարտադիր նշվում և գրավատուի ստորագրությամբ վավերացվում են ստորև նշված տեղեկությունները`

ա) գույքի փաստացի վերադարձման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

բ) վերադարձվող գույքի նկարագրությունը:

6. Գույքը գրավատուին ամբողջությամբ կամ մասամբ (եթե մնացած մասը հատուցվում կամ իրացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով) վերադարձվելուց, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետին համապատասխան գրառումները կատարվելուց հետո գրավատոմսը դադարում է, և այն պահպանվում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն:

7. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավատան կողմից գույքն ամբողջությամբ իրացվում է գրավատուի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա սույն կարգի իմաստով գրավատոմսը դադարած է համարվում անկախ գրավատուի համաձայնությունը հավաստող գրառումներից (ստորագրությունից), իսկ գրավատոմսը պահպանվում է օրենքով սահմանված կարգով` պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման ընթացակարգի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին:

8. Անվանական պահպանական անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր, N 2 ձևը կցվում է) ձևակերպվում է երկու օրինակից` գույքն անմիջապես պահառության ընդունելիս: Յուրաքանչյուր անդորրագրի վրա նշվում է համարը, և այն կնքվում է գրավատան կնիքով:

9. Գույքի պահատվությունը ձևակերպվում է մեկ անդորրագրով, եթե պահառության հանձնվող գույքը հնարավոր չէ մասնատել առանց այդ գույքի ապրանքային հատկանիշներն էապես վնասելու:

10. Անդորրագրում նշվում են`

ա) գրավատան լրիվ անվանումը և պահատուի անձնագրային տվյալները,

բ) գույքը պահատվության ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև գրավատան և պահատուի միջև համաձայնեցված պահառության հանձնվող գույքի արժեքը (այսուհետ` պահառվող գույքի արժեք),

գ) պահառվող գույքի նկարագրությունը, ընդ որում, եթե պահառվող գույքը հնարավոր է բաժանել առանց այդ գույքի նշանակության փոփոխման, բայց գույքը հանձնվում է առանց մասնատելու, ապա անդորրագրում տրվում է նշված յուրաքանչյուր մասի բավարար նկարագրությունը.

դ) համապատասխան պահառության պայմանագրի համարը:

11. Անդորրագիրը համարվում է ձևակերպված, եթե դրանում կատարվել են սույն կարգի 10-րդ կետով նախատեսված բոլոր նշումները, և անդորրագրի յուրաքանչյուր օրինակն ստորագրված է գրավատան ներկայացուցչի ու պահատուի կողմից, ինչպես նաև կնքված է գրավատան կնիքով:

Անդորրագրի 1 օրինակը պահվում է գրավատանը, իսկ մյուս օրինակը հանձնվում է պահատուին: Ձևակերպումից հետո անդորրագրում բոլոր փոփոխությունները կատարվում են գրավատանը պահվող օրինակում, իսկ պահատուի պահանջով` նաև վերջինիս մոտ պահվող օրինակում: Ընդ որում, ձևակերպումից հետո անդորրագրում յուրաքանչյուր փոփոխությունը (այդ թվում` նաև պահառվող գույքի արժեքի փոփոխությունը) վավերացվում է գրավատան ներկայացուցչի և պահատուի ստորագրություններով:

12. Գույքը պահատուին վերադարձնելիս` գրավատանը պահվող անդորրագրի օրինակում, իսկ պահատուի պահանջով` նաև վերջինիս մոտ պահվող օրինակում (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի) պարտադիր նշվում և պահատուի ստորագրությամբ վավերացվում են ստորև նշված տեղեկությունները`

ա) պահառվող գույքի փաստացի վերադարձման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

բ) պահառվող գույքի նկարագրությունը,

գ) պահառվող գույքը (պահառվող գույքի մի մասը) ստանալու փաստը:

13. Գույքը պահատուին ամբողջությամբ կամ մասամբ (եթե մնացած մասը հատուցվում կամ իրացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով) վերադարձվելուց, ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետին համապատասխան գրառումները կատարվելուց հետո անդորրագիրը դադարում է, և այն պահպանվում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն:

14. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավատան կողմից պահառվող գույքն ամբողջությամբ իրացվում է պահատուի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա սույն կարգի իմաստով անդորրագիրը համարվում է դադարած` անկախ պահատուի համաձայնությունը հավաստող գրառումներից (ստորագրություններից), իսկ անդորրագիրը պահպանվում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունների դիմաց պահառվող գույքի իրացման ընթացակարգի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին:

Ձև N 1

ԳՐԱՎԱՏՈՄՍ N Գ- ______

Սույն գրավատոմսի համաձայն որպես գրավատու հանդես է գալիս

քաղաքացի ___________________________________________________

(անձնագրային տվյալները)

որպես գրավառու` ________________________________________________

(գրավատան լրիվ անվանումը) գրավատունը:

Սույն գրավատոմսով գրավադրվող գրավի առարկան ապահովում է գրավատուի կողմից N ____ վարկային պայմանագրով ստանձնված պարտավորությունները:

Գրավատուի կողմից գրավառուին որպես գրավի առարկա հանձնվում է հետևյալ շարժական գույքը`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

____________________________________________________________________ , որը

(գրավի առարկայի նկարագրությունը)

գնահատվել է ___________________________________________________ դրամ և

(թվերով և տառերով)

հանդիսանում է գրավատուի սեփականությունն ու գրավադրման պահին երրորդ անձի համար գրավի առարկա չի հանդիսանում:

___________________________________________________

(գրավատոմսի ձևակերպման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

_________________________________________  ____________________________

 (գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)    (գրավատուի ստորագրությունը)

        Կ. Տ.

Սույն գրավատոմսում նշված շարժական գույքը` ____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                    (գրավի առարկայի նկարագրությունը)

գրավատուի օրինական շահերի պահպանմամբ`

.. վերադարձվել է գրավատուին,

..

.. հատկացվել է (_________________) գրավատուին (նշել համապատասխան վանդակը):

..              (հատուցված գումարի

                 չափը)

________________________________________________

(գրավատոմսի դադարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

_________________________________________     ____________________________

 (գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)     (գրավատուի ստորագրությունը)

Կ. Տ.

Ձև N 2

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N Ա- ______

Սույն անվանական պահպանական անդորրագրի համաձայն որպես պահատու հանդես է գալիս քաղաքացի ___________________________________________________________

(անձնագրային տվյալները)

որպես պահառու` ___________________________________________________________

(գրավատան լրիվ անվանումը) գրավատունը: Սույն անդորրագիրը հանդիսանում է պահատուի և պահառուի միջև կնքված N ______ պահառության պայմանագրի անբաժանելի մասը:

Սույն անդորրագրով պահատուի կողմից պահառուին ի պահ է հանձնվում հետևյալ գույքը`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

____________________________________________________________________ , որը

(ի պահ հանձնվող գույքի նկարագրությունը)

գնահատվել է ___________________________ դրամ և

(թվերով և տառերով)

հանդիսանում է պահատուի սեփականությունն ու ի պահ հանձնման պահին երրորդ անձի համար գրավի առարկա չի հանդիսանում:

____________________________________________

(ի պահ հանձնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

_________________________________________     ____________________________

 (գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)      (պահատուի ստորագրությունը)

Կ. Տ.

Սույն անդորրագրում նշված գույքը` _____________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                 (ի պահ հանձնվող գույքի նկարագրությունը)

պահատուի օրինական շահերի պահպանմամբ`

.. վերադարձվել է գրավատուին,

..

.. հատկացվել է (_________________) պահատուին (նշել համապատասխան վանդակը):

..              (հատուցված գումարի

                 չափը)

Իմ կողմից պահատվության հանձնված` ստորև նկարագրված գույքն ստացել եմ`

__________________________________________________________________________

(ստանալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ստացողի անձնագրային տվյալները և

ստորագրությունը)

______________________________________________________

(անդորրագրի դադարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

_________________________________________     ____________________________

 (գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)      (պահատուի ստորագրությունը)

Կ. Տ.

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1580-Ն որոշման

ԿԱՐԳ

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՌՈՒԻ (ՊԱՀԱՏՈՒԻ) ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

1. Վարկառուների (պահատուների) վճարների հաշվառման անձնական քարտերը (այսուհետ` քարտ, ձևը կցվում է) բացվում են անմիջապես համապատասխան գրավատոմսի (անդորրագրի) ձևակերպումից հետո: Գրավատունը յուրաքանչյուր վարկային (պահատվության) պայմանագրի շրջանակներում կատարվող վճարները հաշվառելու համար բացում է նոր քարտ: Յուրաքանչյուր քարտի վրա նշվում է ծածկագիրը, և այն կնքվում է գրավատան կնիքով: Քարտերը կարվում են առանձին թղթապանակում` ըստ քարտերի բացման հերթականության:

2. Քարտում նշվում են`

ա) քարտի բացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

բ) համապատասխան վարկային պայմանագրի համարը կամ անվանական պահպանական անդորրագրի համարը (եթե հաշվառվում են պահատվության վճարները),

գ) գրավատան լրիվ անվանումը, ինչպես նաև վարկառուի (պահատուի) անձնագրային տվյալները, հերթական վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վճարված գումարի չափը, ընդ որում, յուրաքանչյուր վճարումն վավերացվում է վարկառուի (պահատուի) և գրավատան ներկայացուցչի ստորագրություններով,

դ) գրավադրված (պահատվության հանձնված) գույքը սահմանված կարգով իրացնելու դեպքում գույքի իրացումից (վաճառքից) գոյացած և գրավատան օգտին գանձնման ենթակա գումարները գրավատան դրամարկղ մուտքագրվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև հաշվառված գումարի չափը,

ե) քարտը փակելիս` «Քարտը փակված է» բառերը, ինչպես նաև փակման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ընդ որում, սույն կարգի իմաստով քարտը փակված է համարվում համապատասխան վարկային պայմանագրի (անդորրագրի) դադարումից անմիջապես հետո:

3. Քարտը փակվելուց հետո այն պահպանվում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն:

Ձև

ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N Ք-

____________________________________________ վճարների հաշվառման

(վարկառուի (պահատուի) անձնագրային տվյալները)

._________________________________________________________________________.

|Վարկառուների (պահատուների) վճարների հաշվառման անձնական քարտը (այսուհետ`  |

|քարտ) բացել է`                                                           |

|                                                                         |

|  ___________________________________________________________________    |

|   (գրավատան լրիվ անվանումը, քարտի բացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)     |

|_________________________________________________________________________|

|Վճարները կատարվում են N ____ վարկային (պահատվության) պայմանագրի          |

|(անդորրագրի) պայմանների հիման վրա:                                       |

|_________________________________________________________________________|

|Հերթական|Հերթական |Վճարված |Վճարված գումարի     |Վարկառուի |Գրավատան     |

|վճարման |վճարման  |գումարի |չափը (տառերով)      |(պահատուի)|ներկայացուցչի|

|համարը  |ամսաթիվը,|չափը    |                    |ստորագրու-|ստորագրու-   |

|        |ամիսը,   |(թվերով)|                    |թյունը    |թյունը       |

|        |տարեթիվը |        |                    |          |             |

|________|_________|________|____________________|__________|_____________|

|________|_________|________|____________________|__________|_____________|

|________|_________|________|____________________|__________|_____________|

|________|_________|________|____________________|__________|_____________|

._________________________________________________________________________.

______________________________        ______________________________    

(քարտի բացման ամսաթիվը, ամիսը,        (քարտի բացման ամսաթիվը, ամիսը,

տարեթիվը)                             տարեթիվը)                     

_______________________________     _____________________________________

(գրավատան ներկայացուցչի             (վարկառուի (պահատուի) ստորագրությունը)

ստորագրությունը)

Կ. Տ.

._________________________________________________________________________.

|Հաշվառման |Հաշվառված   | Հաշվառված գումարի չափը (տառերով)|Գրավատան       |

|ամսաթիվը, |գումարի չափը|                                 |ներկայացուցչի  |

|ամիսը,    |(թվերով)    |                                 |ստորագրությունը|

|տարեթիվը  |            |                                 |               |

|__________|____________|_________________________________|_______________|

|_________________________________________________________________________|

|                                 Քարտը փակված է:                         |

._________________________________________________________________________.

__________________________________________

                (քարտի փակման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

__________________________________________

                (գրավատան ներկայացուցչի ստորագրությունը)

                                  Կ. Տ.

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1580-Ն որոշման

ԿԱՐԳ

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

1. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք վարկավորման ընդհանուր պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին (այսուհետ` լիազորված մարմին) տեղեկացնում են ուղեկցող նամակով` փոփոխություն կատարելու ամսվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Լիազորված մարմինը վարկավորման ընդհանուր պայմաններում կատարված փոփոխությունների մասին տեղեկացված է համարվում սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթուղթը լիազորված մարմնի փաստաթղթերի մուտքագրման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից մուտքագրման պահից, իսկ այդ փաստաթուղթը լիազորված մարմին փոստով ուղարկվելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:

3. Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցման (էջի N 1 ձևը կցվում է) և վարկավորման ընդհանուր պայմաններում փոփոխության կատարման (էջի N 2 ձևը կցվում է) գրանցամատյան, որը համարակալվում, կարվում և կնքվում է գրավատան կնիքով: Հերթական վարկային պայմանագիր կնքելիս և համապատասխան քարտը բացելուց անմիջապես հետո գրանցամատյանում նշվում են`

ա) հերթական գրառման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

բ) վարկառուի անձնագրային տվյալները,

գ) վարկային պայմանագիրը և համապատասխան գրավատոմսի (գրավատոմսերի) համարը (համարները):

4. Գրավատան կողմից հաստատված վարկավորման ընդհանուր պայմաններում ամեն անգամ փոփոխություն կամ լրացում կատարելիս` գրանցամատյանում նշվում են`

ա) հերթական գրառման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

բ) վարկավորման պայմաններում կատարվող փոփոխությունները կամ լրացումները:

էջի N 1 ձև

._________________________________________________________________________.

|Վարկային  |Վարկային  |Վարկառուի (քաղաքացու)    |Վարկային  |Գրավատոմսի    |

|պայմանագրի|պայմանագրի|անձնագրային տվյալները    |պայմանագրի|(գրավատոմսերի)|

|գրանցման  |գրանցման  |                         |համարը    |համարը        |

|հերթական  |ամսաթիվը, |                         |          |(համարները)   |

|համարը    |ամիսը,    |                         |          |              |

|          |տարեթիվը  |                         |          |              |

|__________|__________|_________________________|__________|______________|

|__________|__________|_________________________|__________|______________|

|__________|__________|_________________________|__________|______________|

|__________|__________|_________________________|__________|______________|

|__________|__________|_________________________|__________|______________|

|__________|__________|_________________________|__________|______________|

._________________________________________________________________________.

էջի N 2 ձև

._________________________________________________________________________.

|Հերթական գրառման| Հերթական գրառման |Վարկավորման ընդհանուր պայմաններում   |

|    համարը      | ամսաթիվը, ամիսը, |կատարվող փոփոխությունները կամ        |

|                |     տարեթիվը     |            լրացումները              |

|________________|__________________|_____________________________________|

|________________|__________________|_____________________________________|

|________________|__________________|_____________________________________|

|________________|__________________|_____________________________________|

|________________|__________________|_____________________________________|

|________________|__________________|_____________________________________|

._________________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
05.09.2002
N 1580-Ն
Որոշում