(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)
i
606.0011.090902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2002 թվականի N 10/11-Ն
i
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետով և 57-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ընտրողների ցուցակում ինքնուրույն ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողը իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ` վստահված անձանց, դիտորդների և ընտրական հանձնաժողովի անդամների:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քաղաքացիների գրանցումն իրականացնող անդամը լրացնում է սույն որոշման թիվ 1 հավելվածի արձանագրությունը, որը կցվում է գործավարության մատյանին: Քաղաքացին իրավունք ունի օգնել միայն քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող մեկ ընտրողի:
3. Քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող քաղաքացին ընտրողների ցուցակում ստորագրում է տվյալ ընտրողի տվյալների դիմաց, ինչպես նաև իրավունք ունի ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ և ընտրողի կամքով լրացնել քվեաթերթիկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 13.04.1999 թ. թիվ արձ.15 կետ 3 «Ընտրական ցուցակներում ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի իրավունքի մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 28-ի թիվ 10/11-Ն որոշման
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` թիվ --- - ընտրատարածքի թիվ ------ ---- տեղամասային ընտրական
հանձնաժողովի անդամ _________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
արձանագրում եմ, որ քվեարկությանն ինքնուրույն մասնակցելու հնարավորություն
չունեցող ընտրող ____________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն, հասցեն
_______________________________________________________________________
անձնագրային տվյալներ, ցուցակում հերթական համար
ցուցակում ստորագրելիս և քվեախցիկում ընտրություն կատարելիս օգնել է
քաղաքացի ----------------------------------
ազգանուն, անուն, հայրանուն
----------------------------------------
հասցեն, անձնագրային տվյալներ
Հանձնաժողովի նախագահ __________ ______________________
ստորագրություն
Հանձնաժողովի անդամ __________ ______________________
ստորագրություն
Օգնող քաղաքացի __________ ______________________
ստորագրություն