(ուժը կորցրել է 22.08.05 թիվ 46-Ն որոշում)
i
606.0003.110902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2002 թվականի N 10/3-Ն
i
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանը լրացնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 28.05.1999 թ. թիվ արձ. 27 կետ 3 «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանը լրացնելու կարգի մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 28-ի թիվ 10/3-Ն որոշման
ԿԱՐԳ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստանում են համարակալված էջերով, թելակարված և համապատասխան ընտրական հանձնաժողովի քարտուղարի կողմից կնքված և ստորագրված գործավարության մատյան:
2. Գործավարության մատյանում`
ա) գրառվում են հանձնաժողովի բոլոր ելից և մտից փաստաթղթերը, ընտրական մյուս փաստաթղթերի ընդունումը և հանձնումը. հանձնողի և ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով.
բ) արձանագրվում են` ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված` գործավարության մատյանում պարտադիր գրառումներ պահանջող բոլոր գործողությունները.
գ) նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցությունը: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները.
դ) հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր որոշումները:
3. Փաստաթղթերի հաշվառումը կատարվում է արաբական թվանշաններով հերթական համարակալմամբ` ելից փաստաթղթերի հերթական համարից առաջ նշվում է «Ե» տառը, մտից փաստաթղթերի հերթական համարից առաջ` «Մ» տառը:
4. Գործավարության մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը:
5. Գործավարության մատյանում արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: